21:47 21.06.2019
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը հասել է Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկի հատված: Ճանապարհի մի մասն արդեն խճապատված է, մյուսում կոմունիկացիոն ցանցերն են նորացնում: Ամբողջությամբ նոր կառուցվող ջրատարի համար 2 օր է՝ Մարալիկ քաղաքը, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների 13 գյուղ խմելու ջուր չի ստանում:
Տասնյակ գյուղեր սնուցող մայր ջրատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ծրագրում ենթակառուցվածքների նորացման բաղադրիչներից է: Կարևոր ու կենսական նշանակության մայր ջրատարը անհրաժեշտ է եղել տեղափոխել շիննախագծի պահանջով:
Մարալիկի ջրատարը Մանթաշի ջրամբարից ջուր չի վերցնում, սնուցող աղբյուրը Ղազանչիի ջրավազանն է: Հայտնի է, որ Արթիկի գյուղերը հիմնականում խմելու ջուր ստանում են Մանթաշից, այն էլ՝ անորակ: Բայց բացի Մարալիկից ու Ախուրյանից՝ այս ջրատարից օգտվող մի քանի գյուղ ունի Արթիկի տարածաշրջանը ու, կարելի է ասել, շահեկան վիճակում են՝ Ղազանչիի մաքուր ջուրն են ստանում:
Մայր ջրատարը կապահովագրվի վթարներից, բայց դարձյալ հին ու մաշված կմնան համայնքների ներքին ցանցերը, որոնցում վթարներ էլի կլինեն, ջրի ցածր ճնշման պատճառով էլ տնտեսություններին ջուր չի հասնի: Սարատակ գյուղի բնակիչները դարձյալ բողոքում են: Գյուղի բարձրադիր հատվածում ապրողներն օրերով ջուր չեն ունենում։
Միայն տնտեսությունները չէ, որ բողոքում են: Գյուղի մանկապարտեզը հոսող ջուր չի ստանում տարին 12 ամիս, միշտ ջրհորի ջուրն են օգտագործել: Խնդիրը չլուծվեց անգամ վերանորոգումից հետո, ավելին` պոմպով ջրհորից հասնող ջրագիծն էլ են կտրել:
60-ից ավելի երեխա է հաճախում գյուղի մանկապարտեզ: Տնօրենն ու աշխատակիցները ստիպված ամեն օր 100 մետր հեռավորության վրա գտնվող ջրհորից են ջուր կրում, կամ էլ երեխաների ծնողներն են շշերով բերում։
Ջրմուղից ասել են, որ մանկապարտեզին նոր ջրագիծ է պետք, ինչի համար մեծ գումար է անհրաժեշտ, որն էլ համայնքի բյուջեն պետք է տա: Երբ հարցը հասել է գումարին, գյուղապետարանում ասել են` փող չունեն: Մանկապարտեզի տնօրենn արդեն դիմում է գրել ջրմուղին, որ մասնագետներ ուղարկեն, վերջնական չափագրում կատարեն, որպեսզի համոզվեն, որ մանկապարտեզի համար ոչ թե նոր ջրագիծ է պետք անցկացնել, այլ եղածի միացումները կարգավորել, ինչի համար մեծ գումարներ չեն ծախսվի: Այս դիմումի պատասխանին սպասելու են 20 օր:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...