Իշխանությունը մեծ սխալ թույլ տվեց. Կվիրիկաշվիլին հայտարարություն է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+16.09 oC

Իշխանությունը մեծ սխալ թույլ տվեց. Կվիրիկաշվիլին հայտարարություն է տարածել

00:09 22.06.2019

«Իշխանությունը մեծ սխալ թույլ տվեց, որը ընդունեց, սակայն քաղաքական արձագանքն ուշացավ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվրիրկաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։

Ինչպես նշում է Կվիրիկաշվիլին իր հայտարարությունում, ընդդիմության մի մասը ապակառուցողական կերպով առաջ տարավ իրավիճակը, սակայն իշխանությունն ավելի ծանր սխալ թույլ տվեց: Ըստ նրա՝ ռետինե փամփուշտների կիրառումը իշխանության համար մեծ սխալ էր:

«Մասնագիտական պոլեմիկայի չեմ գնա, սակայն չեմ կարծում, որ թեկուզ շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնելով, կամ թեկուզ միայն արցունքաբեր գազով և ջրցան մեքենայով անհնար կլիներ ոստիկանական պատնեշի վրա գրոհող մարդկանց կանգնեցնել», — ասվում է հայտարարությունում:

Կվիրիկաշվիլին կարծում է, որ խորհրդարանի նախագահի հրաժարականը լարվածությունը չի կարող թուլացնել։ «Իրավիճակը կարող է ժամանակավոր այսպես մնալ, սակայն հենց երկրորդ կոպիտ սխալի դեպքում ավելի լայնամասշտաբ և վտանգավոր ձև կստանա, իսկ սրա հետևանքը կլինի լեգիտիմացիայի կորուստ, որը բխում է իշխանության վերջին ժամանակահատվածում արված սխալներից և բնակչության մոտ զարգացող անտարբերությունից», — ասում է անցյալ տարի բողոքի ակցիաների ֆոնին վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Կվիրիկաշվիլին։

Վերոնշյալից ելնելով Կվիրիկաշվիլին առաջարկել է իրավիճակը փակուղուց դուրս բերելու միակ ճանապարհը, որը ըստ նրա քաղաքական գործիչների լեգիտիմության բարձրացման մեջ է:

«Հաշվի առնելով այդ ամենը Բիձինա Իվանիշվիլիին խորհուրդ եմ տալիս, անհապաղ իրականացնել քաղաքական բարեփոխումներ, որոնք կներառեն հետևյալ քայլերը.

  1. Սահմանադրական փոփոխություններ հաջորդ խորհրդարանական ընտրությունները համամասնական կարգով անց կացնելու համար
  2. Օրենսդրական փոփոխություն, որը ի թիվս այլ պարտավորությունների պարտադիր կդարձնի Վրաստանի քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին
  3. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակել հաշվի առնելով նոր սկզբունքները
  4. Ներքին գործերի նախարարը պետք է պատասխանատվություն կրի երեկվա միջադեպերի համար մեր երեխաների և հանրության առջև և լքի պաշտոնը

Վերոնշյալ քայլերի արդյունքում միայն «Վրացական երազանքը» կկարողանա պահպանել իր վստահությունը ինչպես քաղաքական գործընթացներում, այնպես էլ հնարավորություն ունենա վարել այդ գործընթացները, վերջում ամենակարևորը՝ երկրին կթողնի հնարավորություն պաշտպանել արևմտյան արժեքները կրող տարածաշրջանի առաջատարի կարգավիճակը»,- նշված է Կվիրիկաշվիլիի հայտարարությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP