ԱՄՆ-ն անվտանգության նկատառումներով պատրաստվում է Իրաքից դուրս բերել անձնակազմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2024
  • $
    388.37
  • RUBLE
    4.31
  • 420.88
WEATHER
+20.09 oC

ԱՄՆ-ն անվտանգության նկատառումներով պատրաստվում է Իրաքից դուրս բերել անձնակազմը

18:16 22.06.2019

Ամերիկացի զինվորականները պատրաստվում են անվտանգության նկատառումներից ելնելով Իրաքից դուրս բերել Lockheed Martin ամերիկյան կորպորացիայի և Sallyport Global ընկերության աշխատակիցներին, գրում է Tass-ը:

Իրաքի զինվորական աղբյուրների տվյալների համաձայն՝ «Բալադ» ավիաբազայից կտարհանվի ԱՄՆ մոտ 400 աշխատակից: Նշվում է, որ տարհանումը անխուսափելի է և այն տեղի կունենա 2 փուլով:

Վաշինգտոնի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները:

Փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Իրաքում պահպանել ռազմական ներկայությունը, որպեսզի հետևի Իրանին և ողջ Մերձավոր Արևելքին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջիմ Կոստան հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կիրառել Ադրբեջանի վրա ունեցած լծակները այդ երկրի դատապարտելի արարքների ժամանակ

12:35 23.05.2024

Ջիմ Կոստան հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կիրառել Ադրբեջանի վրա ունեցած լծակները այդ երկրի դատապարտելի արարքների ժամանակ

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի օգտագործել Ադրբեջանի վրա ունեցած լծակները, երբ Ադրբեջանը խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ Հայաստանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջիմ Կոստան այս մասին ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ «Ես չեմ կարծում, որ մենք օգտագործել ենք մեր լծակներն Ադրբեջանի […] ...

ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն

11:46 23.05.2024

ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի մի շարք դիմումներ, թե ինչ կարող է Միացյալ Նահանգներն անել Հայաստանին աջակցությունն ամրապնդելու և երկրի հետ հարաբերությունները խորացնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին։ «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի […] ...

Մեծ Բրիտանիան հայտարարել է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին

11:11 23.05.2024

Մեծ Բրիտանիան հայտարարել է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները Ուկրաինային ուղարկում են 150 միլիոն ֆունտ ստեռլինգի (190,9 միլիոն դոլարի) չափով ռազմական օգնության նոր փաթեթ, հինգշաբթի հաղորդում է Sun թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսին։ «150 միլիոն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության փաթեթ է ուղարկվում Ուկրաինա՝ օդային և ծովային պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այն կներառի հակաօդային […] ...

Պորտուգալիայի նախագահը կարծում է, որ Պաղեստինը ճանաչելու ժամանակը չէ

11:04 23.05.2024

Պորտուգալիայի նախագահը կարծում է, որ Պաղեստինը ճանաչելու ժամանակը չէ

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան հրաժարվել է պաշտպանել Պաղեստին պետության ճանաչման գաղափարը՝ պատճառաբանելով անպատեհ պահը։ «Պորտուգալիայի դիրքորոշումն այն է, որ այժմ հարմար ժամանակը չէ այս քայլի համար»,- ասել է նա պորտուգալական Lusa լրատվական գործակալությանըէ Իտալիա կատարած այցի ժամանակ։ Միևնույն ժամանակ, պետության ղեկավարն ասել է, որ Պորտուգալիան «վաղուց աջակցում է» ՄԱԿ-ի ծրագրին՝ ստեղծելու «երկու պետություն […] ...

Իրանը Պակիստանին հավաստիացրել է, որ երկկողմ համագործակցությունը կշարունակվի

09:44 23.05.2024

Իրանը Պակիստանին հավաստիացրել է, որ երկկողմ համագործակցությունը կշարունակվի

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է Պակիստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդման շարունակականության մասին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։ «Իրանի Իսլամական Հանրապետության համար Պակիստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և մենք այս երկիրը համարում ենք եղբայր»,- ասել է Խամենեին՝ Թեհրանում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։ Վերջինս մասնակցել է […] ...

Արգենտինայի նախագահը երգել է Բուենոս Այրեսի մարզադաշտում

09:23 23.05.2024

Արգենտինայի նախագահը երգել է Բուենոս Այրեսի մարզադաշտում

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը երգել է Բուենոս Այրեսի մարզադաշտում՝ հազարավոր մարդկանց ներկայությամբ։ Այս մասին հայտնում է TN հեռուստաալիքը։ «Լունա Պարկ» մարզադաշտում, որն ավելի քան 11 հազար մարդ է տեղավորում, Միլեյը որոշել է ներկայացնել իր գիրքը։ Արգենտինայի իշխանությունները նշել են, որ միջոցառման համար երկրի բյուջեից միջոցներ չեն հատկացվել։ Գիրքը կոչվում է «Կապիտալիզմ, սոցիալիզմ և նեոկլասիկական ծուղակ», […] ...

BACK_TO_TOP