Բոլորը տեսան, որ Վրաստանում ժողովուրդը պատրաստ է սպանել ոչ թե թշնամուն, այլ միմյանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

Բոլորը տեսան, որ Վրաստանում ժողովուրդը պատրաստ է սպանել ոչ թե թշնամուն, այլ միմյանց

00:20 23.06.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է վերջին օրերի հետ կապված Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններին: Ֆեյսբուքյան իր էջում նա  գրել է.

«Վրաստանի հերթական քաղաքական կոլապսի պայմաններում ձեզանից միայն պահանջվում էր դուրս գալ և բացահայտ հայտարարել, որ ապահովում եք Վրաստանի քաղաքների անվտանգությունը, մինչդեռ դուք սկսեցիք բռնազավթիչների մասին ձեր հին երգը երգել»:

Մարիա Զախարոովան խորհուրդ է տվել համերկրացիներին զերծ մնալ Վրաստան այցելությունից՝ հիշեցնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը.

«Անսպասելի բոլորն ականատես եղան, թե ինչպես են Վրաստանի կենտրոնում մարդիկ պատրաստ սպանել ոչ թե թշնամիներին, այլ  իրար: Քանի որ չեն կարող տիրապետել իրենց զգացմունքներին, նրանց համար օրենք գոյություն չունի։

Վրացի քաղաքական գործիչներն էին Ուղղափառ ֆորումն իրենց երկրում անցկացնելու որոշումը կայացրել: Իսկ ավելի ուշ վախեցան և սկսեցին կրակել համերկարցիների վրա: Ինչպես և 30 տարի առաջ, քաղաքական ինստիտուտների և օրենքների  մասին հիշելու համար իրենց նեղություն չտվեցին: Իսկ հաջորդ օրը հայտնվեցին պաստառներ՝ «Ռուսաստանը մեղավոր է» գրությամբ»:

Զախարովան  սոցցանցերի միջոցով վստահեցրել է, որ այսօր ավելի քան 10 մարդ է հայտարարել, որ հանգստացել  ու գումարներ են ծախսել Վրաստանում, իսկ պաստառները տեսնելուց հետո՝ այլևս այնտեղ չեն վերադառնա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին

14:22 20.05.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները կայուն զարգանում են, եւ դրան նպաստում են վերջին շրջանում ակտիվ փոխայցերը թե՛ օրենսդիրի եւ թե՛ գործադիրի մակարդակով: ԱԺ փոխնախագահը […] ...

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

09:54 20.05.2024

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ մասնակցելու է Համաշխարհային անվտանգության ֆորումին: «Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ ...

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյան

09:36 20.05.2024

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին. «Իրանից ստանալով սարսափելի լուրեր, այդ թվում՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, ԱԳՆ գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում»։ ...

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:33 20.05.2024

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   ...

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին այս ծանրագույն պահին` մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետ

09:06 20.05.2024

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին այս ծանրագույն պահին` մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Վսեմություն, Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի […] ...

Ադրբեջանա-իրանական սահմանին մեկնարկել է Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը

11:53 19.05.2024

Ադրբեջանա-իրանական սահմանին մեկնարկել է Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը

Ադրբեջանի  և Իրանի պետական ​​սահմանին մեկնարկել է նախագահներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ ...

BACK_TO_TOP