Իմ քայլականները կառավարության ներկայացրած նախագծի շուրջ կոնսենսուս չունեին. նախագիծը չընդունվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Իմ քայլականները կառավարության ներկայացրած նախագծի շուրջ կոնսենսուս չունեին. նախագիծը չընդունվեց

11:04 24.06.2019

ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը քվերակության դնելու ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա  հայտնեց, որ հարցի շուրջ կային խնդիրներ, օրինագծում տեղ են գտել փոփոխություններ, որոնք պատշաճ կերպով չէին քննարկվել, հեղինակը՝ կառավարության ներկայացուցիչն ասում է, որ հետ է քաշվել, սակայն փաստորեն չի եղել, կա անփույթ աշխատանք և՛ հանձնաժողովի, և՛ կառավարության ներկայացուցչի կողմից: Այսպես գնահատեց իրավիճակը Մարիա Կարապետյանն ու առաջարկեց դեմ քվեարկել:

Նույն խմբակցությունից Թագուհի Թովմասյանը, ով նախագծի հարակից զեկուցողն է, հայտարարեց, որ փոխնախարարի հետ խոսել է, որը հավաստիացրել է, որ փոփոխությունները պայմանավորվածությունների շրջանակում են արվել, ուստի ինքը կողմ է քվեարկելու: Այնուհետ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ընդմիջումից հեոտ վարման կարգով ձայներ խնդրեցին պատգամավորները, սակայն Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ընդմիջումից հետո թույլ չի տրվում վարման կարգով ելույթ ունենալ: Այսպիսով՝ նախագիծը դրվեց քվեարկության: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. 24 կողմ, 65 դեմ, 3 ձեռնպահ, որոշումը չընդունվեց.

Հաջորդ նախագծի քննրկման ժամանակ Նիկոլայ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց՝ ասելով, որ սկզբունքորեն ընդունելի էր ամեն ինչ, սակայն նախագծում կար հարց, որն ընդհանրապես չէր քննարկվել, սակայն տեքստում ի հայտ էր եկել այն, որ կարող էր խնդիրներ առաջ բերել, հետևաբար դեմ են քվեարկել և առաջարկություն արել կառավարությանը, որ քննվի և շտկվի սխալը:

Ապա Շաքե Իսայանը հայտարարեց. ներկայացրել էին «Լուսավոր Հայաստանի» և «Իմ քայլի» պատգամավորները, քննարկվել և քվեարկվել է յուրաքանչյուր դրույթ, ընդմիջման ժամանակ կառավարությունն ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները քննարկել են, որից հետո դրվել է քվեարկության և հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

BACK_TO_TOP