Կարող եմ ասել, որ Սևանի ջրի կորուստների հաշվառում չկա. Լևոն Յոլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Կարող եմ ասել, որ Սևանի ջրի կորուստների հաշվառում չկա. Լևոն Յոլյան

13:53 24.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին դիմելով՝ թվարկեց մի շարք ընկերությունների անուններ, հետաքրքրվեց՝ ովքե՞ր են սեփականատերերը:

Յոլյանն արձագանքեց՝ նշելով, որ պատգամավորին հարգելով հանդերձ՝ շատ հարցերի ինքը պարզապես իրավունք չունի պատասխանելու, իրենք պարզապես փաստեր են արձանագրում:

«Օրենքով սահմանափակումներ կան, որ դրված են պալատի առջև: Եթե գտնում եք, որ խիստ կարևոր է, դրեք, օրենքում փոփոխություն արեք, հետո ինձնից պահանջեք: Թե ում են պատկանում ընկերությունները, այդ հմտություները Ձեզ ավելի է պատկանում՝ ճշտել: Ես օրենքը խախտել չեմ կարող»,- ասաց նա:

Թովմասյանն անդրադարձավ նաև տեղեկություններին, թե Սևանից բաց թողնվող ջրի 60 տոկոսի կորուստ կա:

Յոլյանը հայտնեց, որ Սևանա լճի հետ կապված՝ խնդիր կա, որ կորուստների հաշվառումը լուրջ պրոբլեմ է, և երևի եղել են մարդիկ, որ այնքան էլ շահագրգռված չեն այդ հաշվառումն իրականացնելու:

«500 հազար եվրոյով սարքեր են գնվում, որի իմաստն է տարբեր ջրային հոսքերի մեծ ծավալներ իրականացնող կետերում դնել այդ չափիչ սարքերը, ըստ դրա՝ արդեն կորուստը հաշվառել: Բազմաթիվ այլ խնդիրներ կան, որ ըստ էության՝ չեն իրականացվել: Մենք հարց ենք բարձրացրել, կառավարությունը մեզ տեղյակ պահեց, որ ծրագիր են իրականացնում, լուրջ ներդրումներ են իրականացնելու ջրի հաշվառման համակարգը համապատասխան պատշաճ մակարդակի վրա դնելու: Մեկը ասում է 60, մեկը՝ 10: Ես կարող եմ ասել՝ հաշվառում չկա»,- նշեց նա:

Հաշվեքննիչ պալատի նախագահը հայտնեց, որ որպես տնտեսագետ՝ կարող է հաշվարկներ անել, տեղեկացրեց, որ ֆինանսական բարդ խնդրի առաջ է կանգնած համակարգը, կառավարությունը յուրաքանչյուր տարի 5-7 մլրդ դրամ փող է հատկացնում, բայց պարտքերը գնալով շատանում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP