Իշխանությունը կարող է Իմամօղլուի համար բարդույթներ առաջացնել ամենապարզ որոշումների ընդունման ժամանակ. թուրքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Իշխանությունը կարող է Իմամօղլուի համար բարդույթներ առաջացնել ամենապարզ որոշումների ընդունման ժամանակ. թուրքագետ

15:25 24.06.2019

Ստամբուլում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, երբ ձայների ակներև տարբերությամբ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, SHANTNEWS.am-ը զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ:

Թուրքագետը կարծում է, որ այս ընտրությունները բացառիկ են մի քանի առումով:

Առաջին հերթին` այս ընտրությունները վերընտրություններ էին, որտեղ բացահայտ կար 2 հիմնական թեկնածուների պայքար, որոնք պայմանականորեն ներկայացնում էին երկրի տարբեր հատվածները:

Թուրքագետի խոսքերով՝ երկրորդ կարևոր առանձնահատկությունն է, որ վերընտրությունների կազմակերպումը հիմնված էր ոչ թե խիստ ակնառու խնդրի վրա, այլ այն արված էր իշխանությունների քմահաճույքով, որ նրանք չէին ցանկանում գիտակցել, որ կորցնում են Ստամբուլը:

Երրորդ առանձնահատկությունն այն էր, որ ընտրությունները վերաբերվում են Ստամբուլ քաղաքին, որը կազմում է Թուրքիայի տնտեսական համակարգի 30 տոկոսը, և այն իշխանությունների համար կարևոր օղակ է, քանի որ ապահովում է հովանավորչական ինստիտուտի գոյությունը:

«Դատելով ընտրապայքարից կարելի էր վստահ ասել, որ Իմամօղլուն բացահայտ առաջատար է: Շատերին զայրացրել էր ընտրության արդյունքների չեղարկումը, և դա մոտիվացրել էր հակառակ ճամբարը: Ամենակարևորը առաջ եկավ այն միտումը, որ Էրդողանն  անպարտելի չէ, ինչպես տարածված էր վերջին 10-ամյակում թուրքական ստվար զանգվածի մոտ»,- ասաց Վարուժան Գեղամյանը:

Նրա խոսքերով՝  ինքը սպասում էր, որ կարող էին լինել լցոնումներ, սակայն, դատելով քվեների տարբերությունից, որը հասնում է գրեթե 1 միլիոն ընտրողի, հասկանալի է, որ դա բարդ կլիներ.

«Սա միայն քաղաքապետի ընտրություններն էին, բայց Ստամբուլում որոշումների զգալի հատվածը ընդունում է ավագանին և ոչ քաղաքային խորհուրդը: Իմամօղլուին և իր թիմակիցներին է պատկանում ձայների ընդամենը 30 տոկոսը, փաստացի Իմամօղլուն ունենալու է խնդիրներ աշխատանքի ընթացքում, եթե իշխանությունը ցանկանա, կարող է նրա համար բարդույթներ առաջացնել ամենապարզ որոշումների ընդունման ժամանակ»:

Թուրքագետը նշեց, որ այս ընտրությունները կարևորվում են երկարաժամկետ հեռանկարում այն առումով, որ թուրքական թատերաբեմին հայտնվել է մի աստղ, որ Էրդողանից պակաս պոպուլիստ չէ, և այս ամենը հանգեցնելու է նրան, որ Իմամօղլուն հաջորդ ընտրություններին կդառնա Էրդողանի հիմնական մրցակիցը, քանի որ նա այս փուլում Էրդողանից դժգոհ հատվածի հիմնական միավորողն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարն այցելել է վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

23:12 21.06.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

Գավառ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան, ծանոթացել գրադարանում իրականացվող կրթական և մշակութային ծրագրերին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գավառում մեկնարկած Արհեստների միջազգային փառատոնին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ ...

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

23:01 21.06.2025

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար: ...

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

22:53 21.06.2025

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

22:45 21.06.2025

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

Հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

BACK_TO_TOP