Վրաստանում մեկնարկել է «Ամոթ է» խորագրով 5-րդ բողոքի ցույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Վրաստանում մեկնարկել է «Ամոթ է» խորագրով 5-րդ բողոքի ցույցը

20:34 24.06.2019

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են: Այսօր՝ հունիսի 24-ին, խորհրդարանի շենքի մոտ մեկնարկել է «Ամոթ է» խորագրով 5-րդ ակցիան, փոխանցում է Aliq.ge-ն։

Ցուցարարների պահանջներից մեկը ժամեր առաջ իրականացավ․ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Ցույցի կազմակերպիչներն անդրադառնալով «Վրացական երազանք»-ի այս հայտարարությանը, նշում են, որ սա պատմական հաղթանակ է:

Անպատասխան են մնում, սակայն, մյուս երկու պահանջները՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի և հունիսի լույս 21-ի գիշերը ձերբակալվածներին ազատ արձակելու հարցերը:

Կազմակերպիչների տարածած հայտարարության համաձայն՝ նախօրեին մեկ աչքը կորցրած 18-ամյա աղջկան խոստացել են, որ կշարունակեն պայքարը մինչև չիրականանան բոլոր պահանջները:

Նրանց տեղեկատվությամբ, անկարգություններից տուժածներից երկուսը միացված են արհեստական շնչառության ապարատին:

Հիշեցնենք՝ նախօրեին ցուցարարները բողոքի ակցիան ավարտեցին դեպի Վրաստանի կառավարության շենք անցկացրած երթով, իսկ այսօր իրենց բողոքն արտահայտեցին նաև ավտոերթով՝ Հանրապետության հրապարակից դեպի ՆԳ նախարարության շենք:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարն այցելել է վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

23:12 21.06.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

Գավառ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան, ծանոթացել գրադարանում իրականացվող կրթական և մշակութային ծրագրերին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գավառում մեկնարկած Արհեստների միջազգային փառատոնին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ ...

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

23:01 21.06.2025

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար: ...

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

22:53 21.06.2025

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

22:45 21.06.2025

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

Հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

BACK_TO_TOP