11:04 25.06.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին Ցյուրիխ քաղաքում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Փառատոնը, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, նպատակ ունի ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդին:
STARMUS-ի 5-րդ փառատոնին այս տարի մասնակցում են տիեզերագնացության «Ապոլոն» ծրագրի մասնակից 7 տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի 12 դափնեկիրներ և արվեստի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, որոնք քննարկումներ են անցկացնում մասնավորապես միկրոբիոլոգիայի ու կենսաքիմիայի, աստղագիտության և նեյրոգիտության վերաբերյալ:
Փառատոնը բացել է նրա գաղափարի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում:
Ելույթով հանդես է եկել հետազոտության, գիտության և նորարարության գծով Եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջույնի խոսքում փառատոնը համարել է ֆանտաստիկ երևույթ, որը միավորում է գիտնականների ու արվեստագետների։ «Բոլորը մտածում են, որ սա մեր՝ քաղաքական գործիչների վայրը չէ։ Բայց ես այստեղ եմ մի քանի պատճառով։ Դրանցից առաջինը կանվանեմ երազանք, երազանք, քանի որ Գարիկը երազող է։ Նա խենթ բաների մասին է երազում, և դրանք իրականություն են դառնում»,-նշել է նախագահը։
Խոսելով STARMUS-ի մյուս բաղադրիչի՝ արվեստի, մասնավորապես, երաժշտության ազդեցության մասին, նա նշել է, որ Բեռլինի պատը, մյուս պատնեշները չափազանց ցածր էին արգելափակելու երաժշտությունը։ «Կարծում եմ՝ այդ երաժշտությունը հսկայական ազդեցություն է ունեցել աշխարհը, Խորհրդային Միությունը փոխելու, շատ ազգերի, այդ թվում՝ և իմ ազգն անկախ ու ազատ դարձնելու գործում»։
Փառատոնին ներկա գտնվելու կարևոր պատճառը նա վերնագրել է «STARMUS և Հայաստան»։ «Ես հրավիրում եմ հաջորդ՝ վեցերորդ STARMUS-ին գալ Հայաստան։ Ուրախ կլինենք բոլորիդ՝ գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, երաժիշտների, արտիստների, քաղաքական գործիչների տեսնել Հայաստանում,-ընդգծել է նախագահը, նշելով, որ Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է։ – Ես շատ ուրախ կլինեմ ցույց տալ ձեզ յուրահատուկ կրթական վայրեր, քանի որ ձեր թեմաները՝ տեխնոլոգիաները, երաժշտությունը, կրթությունը, մարդկանց ավելի են մոտեցնում գիտությանը»: Նախագահը խոսել է նաև ավելի քան 2800-ամյա Երևանի, ինչպես նաև Մեծամորի՝ ուրարտական շրջանի աստղադիտարանի մասին, մասնավորապես նշելով․ «Հայերը 4500 տարի առաջ նայում էին երկնքին, գրանցում էին տվյալները քարերի վրա։ Ուզում եմ ձեզ ցույց տալ նաև հայտնի Բյուրականի աստղադիտարանը։ Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը»։
Հայաստանի նախագահը ներկայացրել է նախագահական նոր նախաձեռնությունները, որոնցից մեկը կոչվում է ATOM (Advanced tomorrow) և ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, ստեղծվելու է նաև «Վաղվա թանգարան», ոչ թե անցյալի գիտության ու տեխնոլոգիաների, այլ՝ ապագայի թանգարան։
Մյուս նախաձեռնությունը «Մեծ պայթյուն» անվանումով նախագահական նոր մրցանակի հիմնումն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն հանձնվելու է ամեն տարի՝ նորարարությունների, գիտության, տեխնոլոգիաների, կրթական ոլորտներում այն նվաճումների համար, որոնք մեծ պայթյունի ազդեցություն կունենան 21-րդ դարի վրա։ Նախագահը STARMUS-ի հիմնադիրներին և անդամներին՝ հայտնի երաժիշտների, գիտնականների, աստղագետների, հրավիրել է ընդգրկվել ստեղծվելիք խորհրդի կազմում՝ արդեն հաջորդ տարվա հաղթողներին որոշելու համար։
Ցյուրիխյան փառատոնի շրջանակում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ հայտարարվել են 2019 թվականի Սթիվեն Հոքինգի մեդալին արժանացածների անունները: Բրիտանացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբանի անունը կրող մեդալը շնորհվում է նրանց, ովքեր ներդրում են ունեցել արվեստի միջոցով գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու ու տարածելու գործում:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...