21:10 25.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում մի քանի գրառմամբ պատասխանել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերին այն մասին, որ «Սպիտակ տանը մտավոր հետամնացներ են»:
Թրամփի խոսքերով՝ Իրանի ղեկավարությունը չի հասկանում «բարեհամբույր» և «կարեկցանք» բառերը, ինչպես նաև «ուժ» և «հզորություն» բառերը: Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ-ն աշխարհում ամենահզոր ռազմական ուժն ունի և միայն վերջին 2 տարիների ընթացքում այդ ոլորտում 1.5 տրիլիոն դոլարի ներդրում է արվել:
Թրամփը նշել է, որ Իրանի ժողովուրդն առանց պատճառի տառապում է, քանի որ նրանց ղեկավարությունը ողջ գումարը ծախսում է ահաբեկչության վրա: Թրամփը նաև նախազգուշացում է արել Իրանին:
«Իրանի անտեղյակ և վիրավորական հայտարարությունը միայն ցույց է տալիս, որ նրանք իրականությունը չեն հասկանում: Իրանի կողմից ցանկացած հարձակում ամերիկյան ցանկացած բանի վրա հետ կմղվի մեծ և ճնշող ուժով: Որոշ դեպքերում ճնշող՝ կնշանակի ոչնչացնող: Ջոն Քերիի և Օբամայի ժամանակներն անցել են», – գրել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ ուղղված Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարության դեմ: Թրամփի խոսքերով՝ Ալի Խամենեին ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար:
Ի պատասխան` Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սպիտակ տանը «մտավոր հետամնացներ են»:
….Iran’s very ignorant and insulting statement, put out today, only shows that they do not understand reality. Any attack by Iran on anything American will be met with great and overwhelming force. In some areas, overwhelming will mean obliteration. No more John Kerry & Obama!
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 25, 2019
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...