16:20 26.06.2019
Ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով այսօր N զորամասի տարածքում իրականացվում էր զորակոչիկների ընտրություն:
Պատվո պահակային վաշտում ծառայելու պատրաստ թեկնածուների խիստ ընտրություն է կատարվում: Մասնակիցները պետք է ունենան 1.80-1.90 սմ հասակ, լինեն ֆիզիկապես առողջ ու բարետես: Հանձնաժողովում, սպայակազմից բացի, ընդգրկվում են հոգեբան, ոստիկանության աշխատակից:
Հանձնաժողովի նախագահը գնդապետ Աշոտ Հակոբյանն է: Հենց նա է եղել այս ստորաբաժանման առաջին հրամանատարը: Այսօր N զորամասի հրամանատարն է:
«Ընտրության ժամանակ հատուկ ուշադրություն դարձնում ենք նախ` հասակին, արտաքին տեսքին, մարմնի կառուցվածքին և համաչափությանը: Այն պետք է համապատասխանի մեր չափանիշներին: Ուշադրություն դարձնում ենք նաև քայլի տեսակին, որ մեր հետագա աշխատանքը անարդյունք չլինի»,- ասում է գնդապետ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ նույնիսկ գեղեցկության մրցույթների ժամանակ, երբ կանայք քայլում են բեմում, քայլի այդ ձևը զինվորական քայլվածքից է վերցված: Նորակոչիկների ընտրություն նաև երեկ են կատարել, այսօր վերջին օրն էր: Գնդապետն ասում է՝ դեռ լավ տպավորություն ունի:
«Շատ լավ է, որ մեր երիտասարդների մոտ մեծացել է ցանկությունը մասնակցելու այս ընտրությանը, մանավանդ Աբու Դաբիում մեր վերջին ցուցադրական ելույթներից հետո: Ամբողջ աշխարհը գնահատական տվեց մեզ, և մենք էլ պատրաստվում ենք առաջիկայում հաղթանակի 75-ամյակի մեծ շքերթին մասնակցելու»,- նշում է Աշոտ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատվո պահակային վաշտը վերջերս տպավորիչ ելույթ է ունեցել նաև Աբու Դաբիում IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում:
Աշոտ Հակոբյանի դիտարկմամբ՝ նորակոչիկների հետ աշխատանքի համար երկար ժամանակ է պահանջվում, բայց աշխատանքի ժամկետը կրճատվում է ճիշտ ընտրության շնորհիվ:
«Ճիշտ ընտրության ժամանակ հեշտ է լինում իրենց հետ աշխատելը, հեշտ ենք հասնում արդյունքի, մենք մեր առջև դրած խնդիրը 1993 թվականից մինչև այսօր կատարել ենք պատվով, թե՛ մեր երկրում պետական միջոցառումների ժամանակ, թե՛ արտերկրում: Այսօր առավոտյան մեր սպան մեր զինվորների հետ մեկնել է Մինսկ` ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը, մեր դրոշը, մասնակցելու շքերթին, որը տեղի է ունենալու Մինսկում՝ Բելառուսի ազատագրման առիթով»,- տեղեկացնում է գնդապետը:
Աշոտ Հակոբյանի խոսքերով՝ իրենց զինծառայողների պատրաստվածության մակարդակը շատ բարձր է. մասնակցել են տարբեր միջոցառումների, դիմավորել-ճանապարհել են շատ երկրների նախագահների, վարչապետների, պաշտպանության նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու միշտ պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները:
Աշոտ Հակոբյանը իրենց ստորաբաժանման հաջողությունների մասին խոսելիս շատ օրինակներ է թվարկում: Պատմում է՝ 2015թ. Մոսկվայում հաղթանակի շքերթին մեր զորախումբը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից ճանաչվել է լավագույնը:
«Մասնագիտական մոտեցումը, սպաների պատրաստվածությունը և զինվորների ցանկությունը»,- գնդապետը սա է համարում իրենց ստորաբաժանման հաջողությունների բանալին:
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...
14:16 21.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...