Ազգային ստադիոնը Երևանում չի կառուցվի. Վանեցյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Ազգային ստադիոնը Երևանում չի կառուցվի. Վանեցյան

15:47 26.06.2019

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովը:  Ընդմիջմանը ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նշել է, որ գտնվում են ֆեդերացիայի շենքում և ֆեդերացիայի ժողովին և Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող հարցերի չի պատասխանի: Վանեցյանը նշել է, որ այս տարի ֆեդերացիան 76 փոքր մարզադաշտ կկառուցի մարզերում: Խոսել է նաև ազգային մարզադաշտի կառուցման մասին: Պետությունը որևէ մասնակցություն չի կարող ունենալ այս ծրագրում: Ստադիոնը պետք է կառուցվի ներդրողների գումարով: Բանակցություններ են ընթանում և առաջիկայում, ըստ Վանեցյանի, կարող են լինեն լավ նորություններ:

Ի դեպ, Վանեցյանն ասել է, որ ազգային ստադիոնը Երևանում չի կառուցվի, այլ մայրաքաղաքին մոտ գտնվող որևէ մարզում:  ՀՖՖ նախագահը պատասխանել է նաև SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ է սպասվում «Հրազդան» ստադիոնին, որը հայկական ֆուտբոլի լավագույն տարիների խորհրդանիշն էր համարվում:

 «Կիսում եմ ձեր գնահատականը, որ դա մեր հաղթանակների ստադիոնն է և պատմություն ունեցող ստադիոն է: Դուք շատ լավ գիտեք, որ այն ունի սեփականատեր, նրա հետ երկու-երեք անգամ խոսել ենք, բանակցել ենք: Մեծ գումարների մասին է խոսքը: Այդ գումարները ՀՖՖ-ն չի կարող ներդնել, այն պատճառով, որ այդպիսի գումարներ չունի: Պետք է լինի մասնավոր ներդրող: Ներդրող գտնելու ուղղությամբ սեփականատերը աշխատանքներ է իրականացնում: Մենք ասել ենք, որ մեր հերթին ներդրող գտնելու հարցում մենք էլ կաջակցենք: Բայց մասնագետների գնահատմամբ` «Հրազդան» մարզադաշտը, ինչքան էլ վերանորոգեն և վերակառուցեն, չի կարող համապատասխանել միջազգային չափորոշիչներին, այսինքն` այնտեղ չենք կարողանա անցկացնել միջազգային խաղեր»,- ասել է ՀՖՖ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին

10:18 30.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:09 30.04.2025

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

10:00 30.04.2025

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

09:52 30.04.2025

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

09:50 30.04.2025

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

Դատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

09:39 30.04.2025

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...

BACK_TO_TOP