Ովքեր են կանգնած վրացական հերթական՝ հեռակառավարվող հեղափոխության հետևում․ հոդվածագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ովքեր են կանգնած վրացական հերթական՝ հեռակառավարվող հեղափոխության հետևում․ հոդվածագիր

16:56 30.06.2019

Թբիլիսի․ քաղաքական թեժ ամառ…

Վերջին 9 օրերի ընթացքում խախտվել է Վրաստանի մայրաքաղաքի անդորրը. զանգվածային բողոքի ակցիաներ խորհրդարանի շենքի ու Իվանիշվիլիի առանձնատան մոտ, բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև`փայտեր, մահակներ, թռչող փամփուշտներ…տասնյակ վիրավորներ, խոշտանգված մարմիններ, անլույս ու անհույս մնացած 3, կյանքի ու մահվան հետ կռիվ տվող 2 երիտասարդներ…Հանուն ինչի՞․ հանուն հուսադրող ու գրեթե միշտ չարդարացված ապագայի…

Վրացի փորձագետները խորհում են Թբիլիսիի արյունոտ իրադարձությունների պատճառների, նպատակների, հնարավոր պատվիրատուների ու հետևանքների մասին:

«Ես իմ տեսակետն ունեմ մեր երկրում տեղի ունեցող անկարգությունների վերաբերյալ: Այն բանից հետո, երբ Ուկրաինայի նորընտիր նախագահը վերադարձրեց Սաակաշվիլիի քաղաքացիությունը՝ չտալով նրան ոչ մի պաշտոն, վերջինս հասկացավ, որ այնտեղ առաջընթաց չի ակնկալվում: Կիևում նա տարանցիկ ուղևոր է: Վրաստան արտաքսվելուց բացի, նրան այնտեղ ոչինչ չի սպասվում»,-ասել է  քաղաքագետ, հրապարակախոս, «Գրուզինֆորմի» գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին:

Վերլուծաբանը համոզված է, որ դրսում Սաակաշվիլիի՝ Վրաստան իշխանության վերադարձի մեծ «խաղադրույքներ» են դրված:

Նպատակին հասնելու համար Սաակաշվիլին նախ պետք է փորձված մեթոոդով տապալի իշխանությունն ու օրինական ընտրությունների միջոցով տիրանա այդքան ցանկալի «գահին», ինչն այս անգամ անում է հեռակառավարմամբ: Արդեն իսկ տեսանելի հետևանքներն Առնո  Խիդիրբեգիշվիլին անվանել է հեռակառավարվող «Վարդերի հեղափոխության փորձ»:

Քաղաքագետ-հրապարակախոսը գտնում է, որ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կանգնած է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ով վաղուց ֆինանսական շահեր ունի Վրաստանում:

Վերլուծելով վերջին 10 օրերին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների համաչափությունը, Խիդիրբեգիշվիլին ուղղակի կապ է տեսնում դրանց նախորդած իարդարձությունների միջև: Այսպես՝ Ռուսթավելիի իրադարձություններից 3 օր առաջ Միխեիլ Սաակաշվիլիի մոր`Գիուլի Ալասանիայի հրավերով Թբիլիսի էր այցելել Ջո Բայդենի համախոհ, Փենսիլվանիայի համալսարանին կից Գլոբալ փոխազդեցության կենտրոնի ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը, ով մի ժամանակ եղել է  ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի գծով օգնականը, Ջո Բայդենի փոխնախագահության տարիներին՝ վերջինիս արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը:

Նրա պատվին Գիուլի Ալասանիայի կազմակերպած՝ «Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքներում» թեմայով համաժողովում, Քարփենթերը հայտարարել էր, որ պետք է սահմանափակել ռուս զբոսաշրջիկների հոսքը Վրաստան։ Զբոսաշրջությունն իբրև թե ռուսների կողմից Վրաստանի բռնազավթման ձևերից մեկն է․ ռուս զբոսաշրջիկների շարքերում կան բազմաթիվ ծպտյալ հետախույզներ:

«Այդ քանակությամբ «զբսաշրջիկնե՞ր» ռուս գործարարների կողմից գնվող հողերի համատեքստո՞ւմ… Վրացիները կարող են մի օր արթնանալ և 20%-ի փոխարեն հայտնաբերել 100% գրավյալ տարածքներ»,-հայտարարել էր Մայքլ Քարփենթերը:

Խիդիրբեգիշվիլիի համոզմամբ՝գործողությունների անցնելու հրահանգը «տրված էր»…
«Սաակաշվիլիի հրահանգով հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը սադրիչները հրահրեցին խաբված ամբոխին գրոհել խորհրդարանի շենքը և տապալել երկրի ներկայիս իշխանությունը՝ քաղաքականությունից հեռու գտնվող ռուս պատվիրակության մասնակցությամբ միջազգային միջոցառումը վերածելով քաոսի,-գրել է վերլուծաբանը:
Եղավ այն, ինչին ականատես եղավ աշխարհը…
Հոդվածագիրը համոզված է, որ Ջո Բայդենի հիմնական խնդիրը ոչ թե ռուս զբոսաշրջիկների Վրաստան այցելության հարցն էր, այլ Սաակաշվիլիի իշխանության վերադարձը: Նրա աջակցությամբ 2009 թվականից մեկնարկեց Անակլիայի խորջրյա նավահանգստի  կառուցումը, որտեղ Բայդենն անձամբ անձնական շահ ունի։
2009թ նավահանգստի նախագծի մեկնարկից հետո Բայդենը դարձավ նախագծի «կնքահայրը»՝ ստանձնելով ամերիկյան ներդրումների ապահովումը նավահանգստի շինարարության մեջ՝ փոխարենը ստանալով կոնսորցիումի շահույթի մի մասը, իսկ որդին`Հանթեր Բայդենը, ստանձնեց վրաց-ամերիկյան կոնսորցիումի տնօրենի պաշտոնը։ Սակայն այն բանից հետո, երբ նոր իշխանությունները սառեցրեցին դարի կառույցի շինարարությունը, Բայդենն ուշադրությունը թեքեց Ուկրաինայի հանքարդյունաբերության ուղղությամբ: Գործարքն ավարտվեց հսկայական սկանդալով՝ Բայդենի ուշադրությունը կրկին սևեռելով Անակլիայի վրա։ Նավահանգստի կառուցումը կարող է հասցվել ավարտին միայն Սաակաշվիլիի իշխանության հնարավոր վերադարձից հետո:
Վերլուծաբանի խոսքերով՝ բանն այն է, որ վրացական իշխանությունը նախագծի իր 300 մլն դոլար մասնաբաժինը ներդրել է և մտադիր չէ ավելացնել: Այդ պատճառով պաշտոնանկ արվեց նախորդ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ով գործարքում ուներ իր մասնաբաժինը: Շինարարության ֆինանսավորումը դադարեցրել էր նաև ԱՄՆ-ը: Նախագահ Թրամփն այն աստիճան անտարբեր է այդ նախագծի ու Վրաստանի նկատմամբ, որ արդեն երկու տարի է՝ Վրաստան դեսպան չի նշանակում: Վրաստանն աշխարհի միակ երկիրն է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալով հանդերձ՝ չունի պաշտոնական դեսպան:
«Ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե Սաակաշվիլին վերադառնա իշխանության. երկրի պետբյուջեի հաշվին կկառուցի Անակլիայի նավահանգիստը, կերջանկացնի Ջո Բայդենին ու վրացի բանկիր Մամուկա Խազարաձեին, ով ստիպված չի լինի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Ահա, թե ինչպես են Վրաստանում վերջին օրերի արյունոտ իրադարձություններն առնչվում վերոհիշյալ երեք անձանց հետ»,-եզրափակել է հոդվածագիրը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP