Ուժեղացված ծառայություն Արարատում․ հայտնաբերվել են թմրանյութ, զենք-զինամթերք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Ուժեղացված ծառայություն Արարատում․ հայտնաբերվել են թմրանյութ, զենք-զինամթերք

16:52 26.06.2019

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումները, հասարակական անվտանգությամբ մտահոգ, հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Ուժեղացված ծառայությանը ներգրավվել են նաև մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի մարզի ստորաբաժանումների ծառայողները։ 110 ոստիկանից կազմված 28 կարգախմբերը Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ են իրականացրել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում։

Ուժեղացված ծառայության ընթացքում Արարատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք ու հետախուզվող անձ, որը ևս բերման են ենթարկել։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 152 արձանագրություն, այդ թվում՝ 29-ը արագության գերազանցման համար։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 5-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, իսկ 14-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։

Համակեցության կանոնների և երթևեկության անվտանգության պահպանման նպատակով Արարատի ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ

15:45 21.06.2025

Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ

«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով  իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

15:30 21.06.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

15:14 21.06.2025

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...

SHANTNEWS

15:00 21.06.2025

SHANTNEWS

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

14:40 21.06.2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...

BACK_TO_TOP