18:25 26.06.2019
Բեռլինում հունիսի 24-25-ը տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, գերմանականը՝ Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հանձնակատար Միխայել Զիբերթը (Michael Siebert):
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել առևտրատնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:
«Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատվեց վերջին շրջանում ակտիվացած հայ-գերմանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։
Հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ հայկական կողմը ներկայացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի՝ կողմերի միջև համաձայնեցման գործընթացը և ընդգծեց Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացման կարևորությունը:
Խորհրդակցությունների արդյունքում կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, ինչպես նաև այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցության կարևորության վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձան մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին: Քննարկվեց նաև գալիք տարի հայ-գերմանական միջկառավարական խառը հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցերին։
Նույն օրը ՀՀ ԱԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ դր. Դանիելա դը Ռիդդերի (Dr. Daniela De Ridder) հետ։
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրեց Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի անցման ճանապարհը, այդ ուղղությամբ իրականացված քայլերը։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական համագործակցության խորացման կարևորությանը, ինչը խթան կհանդիսանա երկկողմ և բազմակողմ հարթություններում հարաբերությունների առավել ակտիվացմանը։
Հունիսի 25-ին ՀՀ ԱԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Գերմանիայի կանցլերի աշխատակազմի Կենտրոնական, Արևելյան, Հարավային Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգը (Matthias Lüttenberg)։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական փոխգործակցության առավել խորացմանն ուղղված հարցեր։ Գերմանական կողմին ներկայացվեց նաև Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական համակարգի բարեփոխումները, այդ ճանապարհին իրականացվող քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...
14:16 21.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...