10:33 27.06.2019
Անցած տարվա վերջից ընկերությունները սկսել են Հայաստանից մեծ քանակի մետաղաջարդոն արտահանել՝ օգտվելով օրենսդրական սողանցքից։ Իշխանությունը հիմա փորձում է փակել այդ սողանցքը և թույլ չտալ կարևոր հումքի արտահանումը։ Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում հիմա քննարկվում է այդ արտահանումը սահմանափակող նախագիծը։
Հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանն ասաց, որ հանդիպում են ունեցել արտահանողների հետ, ու նրանք հայտարարել են, որ իրենք արտահանում են թեթև թափոններ, որոնք օգտագործելի չեն այլևս։ Խոսքը ներկերի տարաների, մեքենաների թափքերի և նման ջարդոնի մասին է։ Թունյանի խոսքով՝ որոշել են թույլ տալ այդ ամենը արտահանել առանց տուրքերի։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրեց, որ սև մետաղի արտահանման դեպքում սահմանված է տոննայի համար 80 հազար դրամ տուրք։ Նախարարն ասաց, որ 2012-2018 թվականներին այդ արտահանումը իրականացվել է փոքր ծավալով, իսկ օգոստոսից սկսվել է արտահանման աճը։ Խաչատրյանը բացատրեց, որ եթե սահմանափակումներ չլինեն, ապա հայկական մետաղավերամշակող ընկերությունները, որ մոտ 1000 աշխատող ունեն, չեն կարողանա իրենց աշխատանքը կազմակերպել։
Նախարարն ասաց, որ հիմա այդ ընկերությունները թողարկում են 30-40 հազար տոննա մետաղական արտադրանք, իսկ հետագայում մտադիր են ավելացնել ծավալները։ Բայց եթե մետաղաջարդոնի արտահանումը շարունակվի նույն տեմպերով, ապա, ըստ Խաչատրյանի, այդ ընկերությունների զարգացման նախագծերը կտապալվեն։
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...
14:16 21.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...
14:00 21.06.2025
Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. ԷրդողանԻսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...
13:45 21.06.2025
Վիրցը պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ«Լիվերպուլն» ավարտին է հասցնում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը: 22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին փուլը: Գործընթացն ավարտելուց հետո գերմանացի աստղը 5 տարվա պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ: Անգլիական թիմը գործարքի համար կվճարի 100 միլիոն, ևս 16.5 միլիոն նախատեսված է որպես բոնուս: Վիրցն Անգլիայում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, որը պարգևավճարներով կարող […] ...