10:40 27.06.2019
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով դատախազությունում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Ներկայացված ցուցանիշները փաստում են, որ մարզի տարածքում շարունակվում է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների էական նվազման միտումը: Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում արձանագրվել է 24 անչափահասի կողմից կատարված 20 հանցագործության դեպք՝ նախորդող տարվա 34 դեպքի համեմատ: Իսկ 2019թ. նման հանցագործության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ նախնական տվյալների, նվազել են գրեթե կրկնակի չափով:
Շիրակի մարզի դատախազության հսկողության տակ գտնվող քրեական գործերով քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած բոլոր անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նշված դրական միտումների վրա էական նշանակություն են ունեցել 2018թ. ընթացքում ծավալված և այս տարի շարունակված՝ անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվող դատախազական ներգործության միջոցները, իրավասու գերատեսչությունների հետ համագործակցությամբ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը:
Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր էին ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Շիրակի մարզպետին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և բացառելու անչափահասների՝ հանցավորության դեմ տարվող պայքարում դեռևս մտահոգության տեղիք տվող խնդիրները:
Այդ համատեքստում առաջ էին քաշվել նաև իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու անհրաժեշտության, տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ակտիվացման, պետական և տարածքային կառավարման մարմինների համագործակցության մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցեր:
Արձանագրված դրական միտումները զարգացնելու, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և այդ գործընթացում ուսումնասկան հաստատությունների ներգրավվածությունն ընդլայնելու նպատակով Շիրակի մարզի դատախազներն օրերս այցելել են մարզի Ազատանի, Արևշատի, Անիի և Աշոցքի դպրոցներ: Այդ այցերի շրջանակներում Շիրակի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության անչափահասների գործերով բաժանմունքների և խմբերի աշխատակիցների մասնակցությամբ ուսումնական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվների հետ կազմակերպվել են քննարկումներ:
Հանդիպումների ընթացքում դատախազների կողմից կարևորվել է դպրոցներում և ուսումնական հաստատություններում տարբեր իրավական թեմաներով զրույցների անցկացումը, խոցելի խավի երեխաների՝ սոցիալապես անապահով, թափառելու, մուրացիկության հակումներ ունեցող աշակերտներին օժանդակելը՝ հատկապես տարբեր միջոցառումներում նրանց ներառականությունն ապահովելու, ընտանիքներում բռնության հնարավոր առկայության նկատմամբ առավել մեծ ուշադրության ցուցաբերումը:
Քննարկումների ընթացքում դատախազների կողմից մանկավարժների ուշադրությունը հրավիրվել է հատկապես աշակերտների մոտ կտրող-ծակող, ջարդող-փշրող առարկաների առկայության նկատմամբ առավել զգոն լինելու, այդպիսիք հայտնաբերելու դեպքում նրանց մոտից վերցնելու և այդ մասին ծնողներին և տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակցին տեղեկացնելու անհրաժեշտության վրա: Բացի այդ, անհրաժեշտ է համարվել դասերից երեխաների բացակայության փաստի պարտադիր արձանագրումը, իսկ աշակերտի տևական ժամանակով բացակայելու դեպքում ծնողների և տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակցի հետ քննարկումներով ու լրացուցիչ միջոցառումներով դրանց պատճառների վերացմանը նպաստելը:
Ընդգծվել է մանկավարժների կողմից բարոյահոգեբանական աշխատանքների միջոցով անչափահասների պատշաճ վարքագծի դրսևորումը խրախուսելու, հանցավոր ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք սերմանելու, կրիմինոգեն ազդեցությունները բացառելու և իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն ներշնչելու կարևորությունը:
Հանդիպում-քննարկումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ:
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...
14:16 21.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...
14:00 21.06.2025
Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. ԷրդողանԻսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...