12:50 27.06.2019
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին։ Աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին «ՀԱՊԿ ձևաչափում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդելու լրացուցիչ միջոցառումների ցանկի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ Որոշման իրականացման շրջանակներում, ինչպես նաև տաջիկա-աֆղանական սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով:
Ստորև ելույթից հատված.
«Բարև Ձեզ հարգելի գործընկերներ,
Թույլ տվեք ողջունել ձեզ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղրղստանի կողմին ջերմ ընդունելության և այսօրվա նիստի լավ կազմակերպման համար:
Աշխատանքը սկսելուց առաջ, ցանկանում եմ շնորհավորել մեր թանկագին Վալերի Անատոլի Սեմերիկովին իր առաջիկա հոբելյանի առթիվ՝ վաղը նա կդառնա 65 տարեկան, և մաղթել նրան քաջ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ աշխատանքում:
Օգտվելով ձեռնված հնարավորությունից, ցանկանում են նաև կարճատև կանգ առնել Հայաստանի Հանրապետությունում տիրող ներկա իրավիճակի և մեր կողմից իրականացվող ներքին քաղաքականության վրա: Մասնավորապես, ներկայումս մենք սկսել ենք դատական համակարգի բարեփոխումները: Գործերը բարեհաջող են ընթանում տնտեսական ոլորտում: Հայաստանում տնտեսական կայունության կարևորագույն ցուցիչներից մեկը ազգային արժույթի՝ դրամի, կայունությունն է աշխարհի առաջատար արժույթների նկատմամբ: Հայաստանի 2018 թ. պետական բյուջեում տնտեսական աճը սահմանվել էր 4.8%, իսկ գնաճը` 2.7% մակարդակում: Իսկ ինչպես գիտեք, 2018 թ. Հայաստանում տեղի ունեցան արմատական փոփոխություններ: Դա բարձրացրեց Հայաստանի տնտեսության կայունությունը, և 2018թ. տնտեսական աճը կազմեց 5.2%: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ի աճ է գրանցվել 7.1%-ով, իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%:
Վերադառնալով ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցությանը՝ ուզում եմ ուրախությամբ նշել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կոնսենսուսի հասնելու փաստը: Այս պաշտոնում առաջադրվել է այստեղ ներկա Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը, և մենք հույս ունենք, որ նա կզբաղեցնի այդ պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից:
Հարգելի գործընկերներ,
Այսօր նեղ կազմով քննարկմանը ներկայացվել է մեր նիստերին քննարկվող ավանդական թեմաներից մեկը, քանի որ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդիականությունը չի նվազում, չնայած ձեռնարկվող միջոցառումների և որոշ ուղղություններում ձեռք բերված դրական արդյունքների:
Միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության վտանգը կայանում է նրանում, որ դրանք, ըստ էության, սերտորեն կապված են այլ, չափազանց վտանգավոր քրեական դրսևորումների հետ, ինչպիսիք են, թմրանյութերի վաճառքը, անօրինական միգրացիան, թրաֆիքինգը, զենքի անօրեն շրջանառությունը, կիբերհանցագործությունը: Այդ չարիքի դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում, որը հաշվի կառնի խնդրի բոլոր կողմերը:
Ահաբեկչության դեմ պայքարում կարևոր դեր է խաղում անհրաժեշտ ներքին օրենսդրական դաշտի ստեղծումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում առկա են համապատասխան հոդվածներ, որոնք նախատեսում է քրեական պատասխանատվություն ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման համար:
Մեր երկրի գործող Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության համար անմիջական սպառնալիք են ներկայացնում միջազգային ահաբեկչությունը` իր բոլոր դրսևորումներով: Ներկայումս մենք սկսել ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը, որում այս հարցին նույնպես համապատասխան ուշադրություն կհատկացվի:
Ահաբեկչության դեմ պայքարի գործում մենք հատուկ կարևորություն ենք տալիս միջազգային համագործակցության ընդլայնմանը և խորացմանը, քանի որ առանց այդ բաղադրիչի, այսօր որևէ պետություն ի վիճակի չէ պայքարել այս չարիքի դեմ: Այս նպատակով Հայաստանի Հանրապետությունը միացել է այդ ոլորտում գործող միջազգային կոնվենցիաներին, ակտիվ մասնակցում է ԱՊՀ անդամ-երկրների հակաահաբեկչական կենտրոնի գործունեությանը: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ անդամ-երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, վերջերս իրականացվեց «Վարձկան» («Наемник») օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը:
Իրականացված միջոցառումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը, հայտնի պատճառներով, ավանդապես բացակայում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության համար սնող միջավայրը և բարենպաստ պայմանները:
Սակայն, սա մի կողմ քաշվելու և ձեռք բերվածից բավարարվելու առիթ չէ: Մենք կիսում ենք ՀԱՊԿ մեր գործընկերների մտահոգությունները, նաև հասկանալով, որ մեր երկիրը ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից ամենամոտն է Մերձարևելյան տարածաշրջանին, մասնավորապես Սիրիայի և Իրաքի այն մասերին, որտեղ, չնայած հակաահաբեկչական պայքարում ձեռք բերված բացահայտ հաջողություններին, միջազգային ահաբեկչական ակտիվությունը դեռևս շատ բարձր է:
Բացի դրանից, մեր երկիրը գտնվում է բավականին բարդ և ոչ միասեռ տարածաշրջանում, որտեղ առկա են չկարգավորվող հակամարտություններ և անկայունության օջախներ: Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ ժամանակակից աշխարհը դարձել է ավելի կապակցված, այն կառուցված է այնպես, որ երկարաժամկետ, հեռանկարային կտրվածքում ոչ-ոք չի կարող խուսափել գլոբալ գործընթացների և տենդենցների ազդեցությունից: Իսկ միջազգային ահաբեկչությունը գլոբալ գործոն է, որը ազդում է ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի վրա:
Ահաբեկչության դեմ պայքարը ոչ միայն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության չեզոքացումն է, այլ նաև այդ գործունեության հետևանքների վերացումը, ահաբեկիչների ձեռքից տուժած տարածքներում պայմանների ստեղծումը և կյանքի նորմալ ռիթմի հաստատումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը, ձգտելով իր համեստ ներդրումը կատարել միջազգային անվտանգության ապահովման մեջ, այս տարվա փետրվարին սիրիական Հալեպ քաղաք ուղարկեց 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ: Խմբի կազմի մեջ են մտնում հումանիտար ականազերծման մասնագետներ, բուժական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձիք: Հայկական առաքելությունն աշխատում է համագործակցելով ռուսական կողմի հետ և նրա տեխնիկական աջակցության պայմաններում: Այս ամսվա սկզբին՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել հայկական հումանիտար առաքելության մասնագետների ռոտացիա և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում շարունակվում է:
Հարգելի գործընկերներ,
Ստեղծված պայմաններում մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ ձևաչափում ձեռնարկել պրակտիկ քայլեր, որոնք ուղղված կլինեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ուժեղացմանը՝ հաշվի առնելով Կազմակերպության պատասխանատվության գոտու անմիաջական հարևանությունում տիրող իրավիճակը:
Այս գործում կարևոր դեր է խաղում նաև մեր քայլերի համակարգման մեխանիզմների կատարելագործումը՝ հաշվի առնելով զարգացող իրադարձությունների դինամիկան: Ամենակարևորը, այս ամենի համար մենք ունենք քաղաքական կամք և անհրաժեշտ նորմատիվ դաշտ, որի վրա մենք անընդհատ աշխատում ենք»:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...