13:41 27.06.2019
Առողջապահության նախարարությանը հատկացվեց 12 մլրդ 33 հազար դրամ: Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Որոշումով նախատեսվում է իրականացնել առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ծրագրերից յուրաքանչյուրն ուղղված է կյանքեր փրկելու, կյանքի տևողության և որակի բարձրացմանը ինչպես պացիենտների, այնպես էլ նրանց հարազատների դեպքում: Ավանեսյանն ասաց, որ սա նաև տնտեսական էֆեկտ է ունենալու, այն է՝ մարդկային կապիտալի՝ որպես տնտեսական որակյալ ներուժի ներգրավումը երկրի տնտեսության զարգացման մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այս որոշման գաղափարաբանության և կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությանը և տնտեսական հեղափոխության փիլիսոփայության հետ դրա առնչության մասին:
«Կա երկու ճանապարհ, դրանցից մենք ընտրել ենք հետևյալը՝ ասել ենք, որ տնտեսական հեղափոխության հիմնական գործող անձը պետք է լինի ՀՀ քաղաքացին: Մենք հիմա այս շատ լուրջ որոշումներով որդեգրում ենք հետևյալ ուղղությունը, պետք է ամեն ինչ անենք, որ քաղաքացին լինի առողջ, առաջին հերթին՝ սոցիալապես անապահով քաղաքացին, որ աշխատելու, ստեղծագործելու և հուսահատ սոցիալական վիճակը հաղթահարելու հնարավորություն լինի: Մենք այս գումարը ինչ-որ չափով կարող էինք այդ ընտանիքներին վճարել, ասել՝ ուղղակի ավելացնում ենք, նրանցից յուրաքանչյուրն իր ճաշակով կօգտագործեր, մենք ընդհանուր առմամբ երկարաժամկետ և կապիտալ էֆեկտներ չէինք ունենա: Հակառակը՝ կառավարությունը որոշում է այդ գումարները ծախսել ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման, նրանց բնականոն կյանքը, առողջությունն ապահովելու համար»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս առումով թվերն իսկապես տպավորիչ են, մի քանի հարյուր հազար մարդ առնչվում է այս որոշումների հետ, և դրանով այս տարի և ընդհանրապես կլուծեն այն խնդիրը, որ նախկինում ունեցել են: Փաշինյանի գնահատմամբ՝ սա մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված շատ կոնկրետ ծախս է, ապա ուղղեց շատերին հուզող հարցը.
«Իսկականի՞ց, իսկականից անվճա՞ր են ստանում, թե՞, այնուամենայնիվ, 70 տոկոս անվճար, կամ 90 տոկոս: Մենք հիմա դա իսկապե՞ս կարողանում ենք առնվազն գների, նաև առողջապահական հիմնարկների շահերի պահպանության տեսակետից ապահովել. մարդը իր երեխայի հետ մտավ հիվանդանոց, դուրս եկավ, այդ ընթացքում գումար չծախսվե՞ց»:
Մանրամասները՝ տեսանյութում:
18:40 21.06.2025
Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ըԻրանի իշխանությունները որոշել են հանրապետության օդային տարածքի փակումը երկարաձգել մինչև հունիսի 22-ը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Մինչև հունիսի 22-ը՝ տեղական ժամանակով 14:00-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը), բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր չանցած՝ Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։ Հաջորդ օրերին երկրները կրկին […] ...
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ումՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...
18:25 21.06.2025
Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներիցՍյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...
18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...