19:28 28.06.2019
Անօթևանության խնդրի լուծման միակ տարբերակը բնակարանաշինությունն է և վթարային բնակֆոնդի ամրացումը: Սա առաջարկներից մեկն է, որը քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խմբին ներկայացրել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Իսկ առաջարկը հիմնված է այն անհաջող փորձի վրա, որ Շիրակի մարզն ունեցել է բնակարանների գնման վկայագիր ծրագրից: Վկայագրերը ստացել են, բայց տուն չեն գնել ու անօթևանության խնդիրը, ըստ էության, չի լուծվել:
«Շիրակ կենտրոնը» սեփական օրինակով է ցույց տալիս, որ բնակարանաշինությունը միակ ճիշտ տարբերակն է հատկապես, երբ խոսքը գյուղական անօթևանության մասին է:
Կառնուտ գյուղում փլուզման ենթակա տանն ապրող ընտանիքի համար բարեգործական միջոցներով նոր տուն են կառուցում:
Վարդանյանները ապրում են խիստ վթարային տանը, որտեղ փլուզումները հաճախակի են: Ընտանիքի բնակարանային պայմանների մասին «Շիրակ կենտրոնն» իմացել է սոցցանցերի օգտատերերի միջոցով: Կազմակերպությունը մինչ այս բնակարանային բարեգործական ծրագրեր Գյումրիում էր իրականացնում, իսկ գյուղերում սոցիալական ուղղվածության էին դրանք:
Այս ընտանիքի դեպքում բնակապահովումը, ըստ «Շիրակ կենտրոնի» նախագահի, անհրաժեշտություն էր: Նոր տունը ներսից փայտե կոնստրուկցիաներով է, արտաքինից՝ քարապատ:
Գյուղերում բնակարանաշինությունը անօթևանության խնդրի լուծման միակ ճիշտ տարբերակն է, որը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ներկայացրել է քաղաքաշինության կոմիտեին` որպես աշխատանքային խմբի անդամ, առաջարկությունների փաթեթում ներառել նաև վթարայինների ամրացման հարցը:
«Գտնում եմ, որ աղետի գոտում անօթևանության խնդրի լուծման տարբերակը կա´մ նախկին բնակարանների ամրացումն է, կա´մ նոր բնակարանաշինությունը: Բնակարանի գնման վկայագրի տրամադրումը հանցագործություն է այս պահին կիրառել: Այս տարբերակը կյանքից է դուրս եկել: 10-12 տարի աշխատել ենք դրա վրա: Անօթևանության խնդրի լուծման տարբերակը դա է, ուրիշ տարբերակ չկա»,- SHANTNEWS.am-ին ասել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:
Հիմա կառավարությունը Շիրակի մարզի գյուղերի 15 անօթևան ընտանիքների է փոխհատուցում հատկացնելու, բայց դեռ հստակ չէ, թե ինչ տարբերակով:
Իսկ «Շիրակ կենտրոնի» գյուղական բնակարանաշինության առայժմ միակ ծրագիրը գյուղացուն գյուղում պահելու օրինակ է: Բնակարանային շուկա, որպես այդպիսին, մարզի գյուղերում չկա: Վաճառքի բնակարանները պակասել են նաև Գյումրիում:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...