09:57 29.06.2019
«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Արդարադատության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «քրեական աշխարհին հարելը» քրեականացնող նախագիծը: Նախագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի:
Պատիժներն էլ բավականին սոլիդ են նախատեսված՝ շարքային «գողականների» համար 6-10 տարի, դրանց «շեֆի» համար՝ 10-15 տարի: Ըստ արդարադատության նախարարի՝ նման օրենքներ գործում են Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում:
Ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում «հարել քրեական աշխարհին»: Գոյություն ունի Քրեական օրենսգիրք, որը նախատեսում է կոնկրետ հոդվածներ, քաղաքացին, որը կատարել է այդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ, դատվում է: Եթե ես այդ «քրեական» քաղաքացու հետ, ասենք, քավոր-սանիկային հարաբերությունների մեջ եմ, կամ նրա հետ ամեն երեկո գարեջուր եմ խմում, արդյո՞ք դա կնշանակի, որ «հարում եմ քրեական աշխարհին»:
Ինձ թվում է՝ ոչ. ես կա´մ նրա հանցակիցն եմ, կա´մ ոչ: Երկրորդ դեպքում՝ ում հետ եմ ես հանդիպում, ում եմ մտերիմ համարում, ինչպես եմ իմ ժամանակն անցկացնում՝ դա իմ անձնական գործն է:
Ի դեպ, եթե մարդն իրեն «օրենքով գող» է հռչակում և իր ընկերների շրջապատում համապատասխան «ծես» է անցկացնում, դա դեռ չի նշանակում, որ նա իսկապես «օրենքով գող» է՝ այն իմաստով, որով այդ եզրն օգտագործվում է խորհրդային և ռուսական պրակտիկայում:
Ի՞նչ է նշանակում «քրեական ենթամշակույթ»՝ դաջվածքնե՞րը, «բլատնոյ» երգե՞րը: Բայց հիմա աշխարհում (նաև Հայաստանում) հազարավոր մարդիկ «տատու» են անում: «Քրեական ենթամշակույթին» պատկանում են միայն որոշակի՞ տեղերում արված և որոշակի՞ բովանդակության դաջվածքները: Այդ դեպքում օրենքով պետք է նախատեսել դաջվածքի թույլատրելի «թեմատիկան» եւ մարմնի համապատասխան մասերը:
Ինչ մնում է երգերին, ապա Հայաստանի տաքսիստների կեսը պետք է այդ դեպքում ազատազրկվի, որովհետեւ իրենց մեքենաներում միացնում են «Золотые купола», «Владимирский централ» և նման այլ երգեր: Ես կգերադասեի, որ նրանք Մոցարտ լսեին, բայց երգացանկի ընտրությունը նույնպես մարդկանց անձնական գործն է: Իհարկե, այս դեպքում ցանկալի կլինի տաքսիստը ուղեւորին հարցնի՝ արդյոք այդ երգերն ուղեւորի ճաշակով են, բայց դժվար թե այդ հարցը հնարավոր է «քրեականացնել»:
Մտածող մարդիկ, բնականաբար, պետք է հակադրվեն քրեական ենթամշակույթի, բարքերին, մտածելակերպին, բայց, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ անելիք ունեն այստեղ իրավապահ մարմինները: Մյուս կողմից, իմ համոզմամբ, Հայաստանում խնդիրը ոչ այնքան զուտ քրեական, որքան քրեաօլիգարխիկ, ֆեոդալական ենթամշակույթն է, երբ «թագավոր ախպերը» կամ տեղական իշխանիկն իր «տասովշիկներով» և «ախրաննիկներով» բիրտ և ամբարտավան ձեւով «հարցեր է լուծում», իսկ նրա «հպատակները» սուսուփուս ընդունում են նման դրվածքը: Չգիտեմ, կարելի՞ է այսօր այդ բարքերը «քրեականացնել»:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...