10:40 29.06.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ:
UNCTAD-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր առաջարկությունն ընդունելու և համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված է 7 հոգուց, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։
Նշելով, որ Առևտրի և զարգացման համաժողովը ՄԱԿ-ի կարևորագույն ինստիտուտներից մեկն է, Հանրապետության նախագահը բարձր է գնահատել կառույցի գործունեությունը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Համաժողովին և անձամբ գլխավոր քարտուղարին՝ Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցի անհատույց պատրաստումը ձեռնարկելու համար. Այդպիսի առաջարկությամբ հանդես էր եկել նախագահ Սարգսյանը, և անցյալ տարի Ժնևում կայացած հանդիպման ժամանակ համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Հայաստանի նախագահը կարևոր է համարել այդ փաստաթղթի պատրաստումը նաև օտարերկրա ներդրումների ներգրավման տեսանկյունից: Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ UNCTAD-ի թիմի՝ վերջերս Հայաստան կատարած այցն օգտակար կլինի զեկույցի համար, որը պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերին։
«Այժմ Հայաստանի համար հնարավորությունների ժամանակաշրջան է, և մենք պետք է շարունակենք աշխատել շատ սերտորեն»,-ընդգծել է նախագահը, ավելացնելով, որ Հայաստանը շատ բան կարող է անել, սովորել և ներդնել համաժողովի հետ համագործակցելով։
Հանդիպումից հետո ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը մասնավորապես ասել է, որ նախագահ Սարգսյանի առաջարկը՝ Հայաստանին վերաբերող զեկույցը պատրաստելիս ներդրումների քաղաքականության շրջանակի և ինստիտուցիոնալ կառուցվածքի վերլուծությունն իրականացնել աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում, շատ արդիական է։
«Բոլոր այս մարտահրավերներն ընկած են համաշխարհային քաղաքական ու տնտեսական աշխարհաքաղաքականության սրընթաց փոփոխությունների հիմքում։ Այս համատեքստում ոչ միայն Հայաստանը, այլև մյուս երկրները պետք է վերանայեն իրենց զարգացման ռազմավարությունը, առևտրի ու ներդրումների քաղաքականությունը։ Նախագահ Սարգսյանը ներկայացրեց 21-րդ դարում Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- ասել է Ջեյմս Ժանը։- Նրա առաջադեմ հայացքները չափազանց օգտակար էին մեզ համար, և մենք դրանք հաշվի կառնենք Հայաստանի ներդրումների քաղաքականության տեսության մշակման ժամանակ։ Առաջիկա ամիսներին մենք տքնաջան աշխատելու ենք Հայաստանի համար ներդրումային քաղաքականության տեսության մշակման շուրջ՝ արդարացնելու նախագահի ակնկալիքները։ Արդեն սեպտեմբերին մենք կգանք Հայաստան՝ զեկուցելու նրան ու կառավարությանն առաջարկների վերաբերյալ և միասին աշխատելու՝ դրանք մեր քննարկումների ու որոշումների հիման վրա կյանքի կոչելու նպատակով»։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...