Ախուրյան գետի և Կարկաչան գետակի աղտոտված ջուրը վտանգում է Գետքի գյուղատնտեսությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Ախուրյան գետի և Կարկաչան գետակի աղտոտված ջուրը վտանգում է Գետքի գյուղատնտեսությունը

22:30 29.06.2019

Ջաջուռ-Ախուրյան-Ազատան գյուղերով, այնուհետ Գետքով հոսող  Կարկաչան կամ Ղարահուն անվանումով հայտնի գետակի աղտոտված, տարօրինակ հոտով ու գույնով ջուրը, որը լցվում է Ախուրյան գետը, հասնում է նաև տնտեսություններին, որոնք ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: Այդպես է եղել տասնյակ տարիներ:

Բայց աղտոտվածության ու վտանգավորության չափն ավելի մեծացավ, երբ հարևան տարածքներում արտադրական ընկերություններ շահագործվեցին, որոնց թափոնները գալիս, խառնվում են գետակի արդեն կեղտոտ ջրին: Ամենաշատ ոռոգվող տնտեսություններն էլ Գետքն ունի, ջրի գարշահոտությունը գյուղի ամբողջ տարածքով է, իսկ բերքը ջրի պատճառով փչանում է:

Գետքի 650 հեկտար մշակովի հողերի 55 հեկտարը ոռոգվում է այս ջրով: Մնացածը ջուր է ստանում Կառնուտի ջրամբարից, այսինքն՝ տնտեսությունների մեծ մասը շահում է դրանից, մյուս հողագործները տուժում են վտանգավոր ջրի պատճառով: Աղտոտված ջրով ոռոգված բերքը կա՛մ չի հասնում, կա՛մ էլ վտանգավոր նյութերով վերադառնում է մարդկանց սեղանին:

Արդեն երեք տարի Գետքի բնակչները բարձրաձայնում են, որ վարչական տարածքներում աշխատող արտադրամասերը վնաս են հասցնում տնտեսություններին:

Թե ինչ նյութեր կամ թափոններ են լցվում գետակը, որոնք ոչ բերքն են վնասում, այլև գյուղացիների առողջությունն են վտանգում, պարզելու համար գյուղացիների պահանջով շրջակա միջավայրի նախարարության մասնագետները հունիսի սկզբին նմուշեն վերցրել ջրից: Ընդամենը երեք օր առաջ են գյուղացիներին զգուշացրել, որ ջուրը ոռոգման նպատակներով օգտագործելն արգելվում է։

Այն, որ ոչ միայն Գետքում, նաև մի քանի գյուղերում ոռոգման այլընտրանք չկա, նորություն չէ: Կարկաչան գետակը, որին միանում են նաև հարևան գյուղերի կոյուղատար, ինչպես նաև Գյումրի գետակի կեղտոտ ջրերը, լցվում են Ախուրյան գետը, որը ոռոգման աղբյուր է ցանքատարածքների համար։Նախարարության մասնագետների ուսումնասիրություններից հետո գյուղ այցելած մարզային տեսչության ղեկավարը, այնուամենայնիվ, չի հաստատում գյուղացիների այն պնդումները, թե հենց արտադրամասերի թափոնների հետևանքով է ոռոգման ջուրը դարձել ավելի վտանգավոր:

Ուսումնասիրել են, բայց դեռ եզրակացություն չկա: Իսկ գյուղացիները վստահ չեն, որ եթե անգամ լինի եզրակացություն, ապա հստակ կասվի, որ իրենց հողերը վնասվում են արտադրական թափոնների հետևանքով: Իսկ երեք օր առաջ նույն տեսչական մարմնի պատասխանատուները գյուղացիների հետ են հանդիպել ու նախազգուշացումներ տվել: Ըստ տեսչական մարմնի՝ գյուղացիները կեղտոտ ջուրն օգտագործում են առանց թույլտվության։

Նման բան գյուղացիներին տասնյակ տարիներ չէին ասել, խնդիրը փաստորեն ջրի երես դուրս բերեց բողոքը: Իսկ ինչո՞վ ոռոգել հողերը, երբ ոռոգման ցանցը 2006-2007թթ. քանդել-տարել են։

Նախազգուշացված տուգանքի չափն էլ են հայտնել գյուղացիներին՝ ամեն տնտեսությանը 150 հազար դրամ: Բայց բողոքը, երբ հասավ մարզպետարան, այս գործողություններին ժամանակավոր դադար տրվեց: Այս մասին հայտնեց գյուղացիների հետ հանդիպման եկած փոխմարզպետը, իսկ երկուշաբթի նրանց հետ կհանդիպի մարզպետը։

Ոռոգման նոր ցանց կառուցելու ֆինանսական հաշվարկներ արել է գյուղապետը տարիներ առաջ, երբ իր ու գյուղացիների կամքին հակառակ ապօրինի ապամոնտաժեցին եղած ցանցը:

7 կմ երկարության ոռոգման նոր համակարգ անցկացնելու համար 35 մլն դրամից ավելի գումար է պետք: Թեև հաշվարկներ նորից են արվելու, նորմալ ոռոգման ջուր և համակարգ  ունենալու դեպքում Գետքի գյուղացիները պատրաստ են պայմանագրերով վճարել մաքուր ջրի դիմաց, քան օգտագործել աղտոտ ջուրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

BACK_TO_TOP