22:18 29.06.2019
Այս տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Շրջակա միջավայրի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ նախարարությունը համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի հետ, որպեսզի Սևանա լճի տարածքում չոր և մաքրման ենթակա անտառային տարածքների մաքրումն իրականացվի համայնքի կողմից, իսկ փայտանյութը տրամադրվի համայնքի բնակիչներին: Պետության կողմից վճարվող աշխատանքները կարվեն ավելի բարդ՝ ջրածածկված տարածքներում:
Նախարարը նաև ասել է, որ Սևանա լճի ափամերձ տարածքները 2018-2019 թվականների ընթացքում չեն մաքրվել:
«2018-2022թթ. համար նախատեսվող և նախկինում արվածի մեջ կան համընկնումներ: Մենք նպատակահարմար գտանք աշխատանքները դադարեցնել, իրականացնել նոր հաշվարկներ: Մենք կունենանք մինչև 1901,5 նիշում ամբողջովին քարտեզագրված տիեզերական պատկերներով և դրոններով հանված տեղեկատվությունը մաքրման ենթակա տարածքների վերաբերյալ: Թիվը մոտ է 600 հա-ին: Այնուհետև կդիմենք կառավարությանը՝ մաքրման աշխատանքներն իրականացնելու համար»,- ասել էր նախարարը
Խնդրի առնչությամբ նաև հարուցված քրեական գործ կա:
Հիշեցնեք որ հաշվարկների համաձայն՝ Սևանա լճի մակարդակի մինչև 1903,5 մետր բարձրացման դեպքում շուրջ 4000 հեկտար անտառ կմնա ջրի տակ:
«Որ մի 10-20 օր ալիք չի լինում, լոդկով գնում ենք, վրան փեդի արտադրությունն է բռնում: Ու ըտենց անթիվ: Ծովի տակ անտառներ են»,- այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է լճի հարակից համայնքներից մեկի բնակիչներից մեկը:
Հավելենք, որ Սևանա լիճը ճաhճացումից փրկելու տարբերակների մասին շատ անգամ է խոսվել՝ լիճը բուժել ջրի մակարդակը բարձրացնելով, որ լճում ինքնամաքրման պրոցես սկսվի: Մաքրող կենսաբանական կայաններ տեղադրելը թանկ հաճույք է, բայց միայն դրանք կօգնեն, որ օրինակ՝ լվացքաջուրը լճի չհասնի:
Ի վերջո, մաքրել ջրի տակ մնացած ծառերն ու թփերը, աղբ չթափել, ձկնորսությամբ չզբաղվել, Սևանի մասին օրենքի դրույթները պահպանել, հասկանալ՝ Սևանը կշարունակի եկամտի աղբյուր քաղցրահամ ջրի շտամարան լինել, եթե պահպանես, ոչ թե ճահիճ դարձնես:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...