Հասարակական մոնիթորինգի խմբի փլուզման մասին լուրն ապատեղեկատվություն է. Նաիրա Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+21.09 oC

Հասարակական մոնիթորինգի խմբի փլուզման մասին լուրն ապատեղեկատվություն է. Նաիրա Հարությունյան

11:43 02.07.2019

Քննչական կոմիտեի առաջարկով ստեղծված հասարակական մոնիթորինգի խումբը, որի նպատակը զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումասիրելն է, շարունակում է իր բնականոն գործունեությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ արձագանքելով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե խումբը փլուզման եզրին է:

Հարությունյանը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն առավել քան շահագրգռված է խմբի գործունեությունը պատշաճ կազմակերպելու գործում:

«Այս փուլում խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունները ծանոթանում են իրենց կողմից ուսումնասիրվող քրեական գործի նյութերին: Քննչական կոմիտեն պատշաճ կազմակերպում է այդ գործընթացը»,- ընդգծեց Հարությունյանը:

ՔԿ լրատվականի պետը շեշտեց, որ խմբի փլուզման մասին լուրը բացարձակ ապատեղեկատվություն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ

15:37 10.05.2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ: Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ, Նորին Գերազանցություն Վահագն Խաչատուրյանին: Որպես Երևանի քույր քաղաք, Լոս Անջելեսը կանգնած է Հայաստանի կողքին և կշարունակի ապահովել Լոս Անջելեսում […] ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ

15:20 10.05.2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ողջունելով նախագահի այցը, նշել է, որ պետական բարձր պաշտոնյաների ներկայությունն առաջնորդարանում և, ընդհանրապես, Սփյուռքի կազմակերպությունների հետ հանդիպումների հնարավորությունների կյանքի կոչումը հավելյալ լիցք է հաղորդում ոչ միայն Հայաստանի պետության և Սփյուռքի գործարար, հոգևոր և պարզ մարդկային […] ...

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

14:40 10.05.2024

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ալմաթիում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները

14:14 10.05.2024

Ալմաթիում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները։ Երկկողմ հանդիպմանն ընդառաջ նրանց ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։ ...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետի հետ

13:37 10.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է, որ […] ...

Տաջիկստանն ու Իրանը Թեհրանում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հեռանկարները

13:23 10.05.2024

Տաջիկստանն ու Իրանը Թեհրանում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հեռանկարները

Տաջիկստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունները Թեհրանում անցկացրել են քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլը, որտեղ քննարկվել են երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները։ Այս մասին հայտնում է Տաջիկստանի ԱԳՆ-ն։ Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Կողմերի պատվիրակությունները գլխավորում էին Տաջիկստանի և Իրանի փոխարտգործնախարարներ Ֆարուխ Շարիֆզոդան և […] ...

BACK_TO_TOP