Դատախազությունը պատասխանել է իր արդյունավետ աշխատանքի՝ որպես «իրականությունից շատ հեռու» որակմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Դատախազությունը պատասխանել է իր արդյունավետ աշխատանքի՝ որպես «իրականությունից շատ հեռու» որակմանը

22:40 02.07.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությանը, որտեղ, անդրադառնալով Հայաստանում դատախազության ձևավորման 101-րդ տարեդարձին և «Դատախազության աշխատողի» օրվա առթիվ նախօրեին հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում արտահայտված մտքերին՝ դրանց շրջանակում դատախազության աշխատանքն արդյունավետ գնահատելը որակել է որպես «իրականությունից շատ հեռու» և ներկայացվել որպես «ցանկալին իրականություն ներկայացնելու ավանդույթի» դրսևորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Հարգելով ժողովրդավարական հասարակարգում խոսքի և կարծիք արտահայտելու յուրաքանչյուր սուբյեկտի, տվյալ դեպքում նշված կուսակցության իրավունքը՝ այնուամենայնիվ, որպես պարզաբանում, հարկ ենք համարում ընդգծելու, որ հայտարարությամբ արվող որակումների համար բերված երկու այսպես կոչված «փաստարկները» ոչ միայն բացարձակապես անհիմն են, այլև դրանց վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացրած բացատրությունների պարզունակ խեղաթյուրում և դատախազության իրավասություններից և քրեական դատավարության ընթացակարգերից անտեղյակության դրսևորում:

Նախ՝ վկայակոչելով 2008-12թթ կուսակցության կենտրոնական գրասենյակն իրենց կարծիքով ապօրինի առգրավելու համար պետական համապատասխան պաշտոնատար անձանց, դատավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի գրությունը՝  կուսակցության հայտարարության մեջ նշվում է, թե ի պատասխան Դատախազությունը հայտնել է, որ «ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում»։ Իրականում Դատախազության պատասխան գրությամբ նշվել է, որ դիմումը չի կարող դիտվել կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող և չի կարող դրա հիման վրա քննարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ սկսելու հարց, քանի դեռ դրանում ընդամենը կարծիք և ենթադրություններ են՝ պաշտոնատար անձանց կողմից ապօրինություններ կատարելու վերաբերյալ որոշակի տվյալների փոխարեն: Իսկ դիմումում, օրինակ, փաստացի որպես առերևույթ հանցագործության դրսևորում է ներկայացվում կուսակցության քաղաքական խորհրդի անդամների ընդհատակում գտնվելու ընթացքում դատարանի կողմից  2008թ. հոկտեմբերի 29-ի վճռով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցադիմումը դատարանի կողմից բավարարելու հանգամանքը: Ընդ որում՝ նշված չի եղել, թե որոնք են այդ հայցադիմումն ապօրինի համարելու հիմքերը կամ պատճառները:

Մինչդեռ պատասխան ՀՀ դատախազության գրությամբ հստակ պարզաբանվել է, որ այն ժամանակ գործող ՀՀ «Դատական օրենսգրքի» 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ»: Իսկ կուսակցության կողմից «ապօրինի» որակվող դատական ակտերը չեն բեկանվել:

  1. Որպես Դատախազության արդյունավետությունը վիճարկող երկրորդ փաստարկ, նշում է այն հանգամանքը, թե 2008թ-ի մարտի 1-ին դատախազությունում շտաբ չգործելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի՝ նախօրեին արված պնդումը չի համապատասխանում իրականությանը, և կրկին առանց որևէ փաստ նշելու՝ ընդամենը շարադրվում է հայտարարության հեղինակի կարծիքը, թե գլխավոր դատախազությունում շտաբը գործել է փետրվարի 19-ից, որտեղ որոշվել է «ում նկատմամբ ինչ քրեական գործեր հարուցեն»։

Հայտարարության հեղինակը, հավանաբար, ՀՀ գլխավոր դատախազին շփոթում է քաղաքական կուսակցության ղեկավարի կամ մասնավոր անձի հետ, ովքեր կարող են իրենց թույլ տալ գործված կամ ենթադրյալ հանցագործության մասին հայտարարություններ անել չփաստարկված կարծիքի կամ ենթադրության վրա հիմնվելով, առավել ևս մարտիմեկյան իրադարձություններին առնչվող կարևորագույն քրեական գործի համատեքստում: ՀՀ գլխավոր դատախազի պնդումը բխել է բացառապես քրեական գործի նախաքննությամբ այս պահի դրությամբ ձեռք բերված փաստական տվյալներից և ապացույցներից, որոնք չեն հաստատում նման շտաբի գոյությունը: Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շատ հստակ հայտարարել է, որ նման տվյալներ ձեռք բերվելու դեպքում անխուսափելիորեն հետևելու է հանցավոր գործողություններ թույլ տված անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը: Եվ եթե «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ենթադրություններից դուրս, դրա մասին ունեն որոշակի տվյալներ, ոչինչ չի խանգարում դրանք փոխանցել նախաքննություն իրականացնող մարմնին:

Իհարկե, յուրաքանչյուրը սեփական կարծիքը կարող է ունենալ որևէ կառույցի արդյունավետության մասին: Սակայն առնվազն խիստ սուբյեկտիվ պետք է լինել չտեսնելու համար այն ահռելի ծավալի աշխատանքը, որն իրականացվել է ՀՀ դատախազության կողմից բազմաթիվ ուղղություններով: Ընդամենը ցանկություն և անաչառության կամք է հարկավոր, նախքան ապրիորի մեղադրանքներ հնչեցնելը,  ծանոթանալու, օրինակ, Դատախազության գործունեության 2018թ. հաղորդմանը կամ գոնե պարբերաբար հետևելու իրականացված և շարունակվող աշխատանքների վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից հրապարակվող պաշտոնական հաղորդագրություններին և տեղեկատվությանը:

Ինչպես ասում են՝ երբեմն ավելի հեշտ է քննադատողի դիրքերից հանդես գալու համար պարզապես ջայլամի նման գլուխը թաղել ավազի մեջ»,- նշված է պարզաբանման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

BACK_TO_TOP