20:00 04.07.2019
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը «SOS Սևան» նախաձեռնության քննարկման ժամանակ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանից հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ ուսումնասիրություն` Սևանա լիճը «ծաղկման» տարած ջրիմուռների արտադրած թո՞ւյնն է ավելի շատ վնասում Սևանա լիճը, թե՞ 300-500 տոննա ժավելը, որը ձկնագողերն են լցնում լիճ` իրենց ցանցերը լճում մամուռից մաքրելու նպատակով:
Մամիկոնյանը պնդել է, որ իրենք ժավելով ցանց չեն մաքրում:
«Ես ժավելի հետ կապված ուսումնասիրություններ չեմ արել»,- ասել է Համբարյանը՝ հավելելով, որ ջրիմուռների արտադրած տոքսիկ նյութերը հեշտ անհետացողներից չեն: Դրանք հայտնվում են նաև հողում, մրգերում, երբ այդ ջրով այգիներ ու ցանքատարածություններ են ոռոգվում:
Ըստ Վարդան Մամիկոնյանի՝ Սևանա լիճը երկու հիմնական խնդիր ունի՝ աղտոտվածության բարձր մակարդակ և ինքնամաքրման պրոցեսի բացակայություն:
«Ախր, շատ-շատ խոսում են ցանցավանդակային տնտեսության մասին, բայց որևէ մեկը չի խոսում, օրինակ, Լիճքում գործող ձկնաբուծարանի մասին, որի արտադրության ծավալները գրեթե հավասար են մեր արտադրության ծավալներին: Բազմաթիվ անասնագոմեր կան, օրինակ, Սոթք գետի վրա, որտեղի ազդեցությունը գրեթե նույննն է, ինչը մեր ցանցավանդակային տնտեսությանը, որևէ մեկը դրանց մասին չի խոսում, ես, անկեղծ ասած, էստեղ տեսնում եմ անառողջ միտում, որը չեմ կարող բացատրել: Բացի սրանից՝ հստակ հաշվարկ է կատարվել, որ տարեկան 20-40 տոննա ֆոսֆոր այս պահի դրությամբ մտնում է միայն լվացքի միջոցներից: Բազմաթիվ երկրներում էն լվացքի միջոցները, որոնք ֆոսֆատ են պարունակում, արգելված է: Դա պատճառներից մեկն է, որ դրա գինն ընկած է: Հայաստանում 99 տոկոսով կիրառվում են հենց այդ լվացքի միջոցները»,- ասել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով են կերակրվում ցանցավանդակներում աճեցվող ձկները, Վարդան Մամիկոնյանն ասել է, որ ֆոսֆորի քանակությունն ընդամենը մեկ տոկոս է: Իրենք ունեն այն հաշվարկները, թե որքան ֆոսֆոր են լցրել Սևանա լիճը: Խոսքը 2200 կգ ֆոսֆորի մասին է: Շատ ավելի մեծ քանակություն գալիս է գետերով:
Մանրամասները՝ տեսանյութում:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...