21:04 04.07.2019
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Մեծ դերասանը կդառնար 89 տարեկան: Գյումրիում Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը նշել են մի շարք միջոցառումներով: Դերասանի թատերական հրապարակում գտնվող արձանի մոտ ծաղիկներ են խոնարհել, նրա հուշաթանգարանում ինտերակտիվ էքսկուրսիա է կազմակերպվել, իսկ ամենամարդաշատ միջոցառումն անցկացվել է քաղաքի կենտրոնական՝ Գորկայի այգում: Այստեղ ռուսաստանաբնակ բարերար Արթուր Գալստյանի միջոցներով վերականգնվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի լուսանկարահանման տաղավարը: Վերաբացման արարողությանը մասնակցել են Մհեր Մկրտչյանի խաղընկերները՝ ֆիլմում Վարդուշի և Արմենի դերակատարները:
Լենինականի Գորկայի այգու այս տարածքն ուղիղ 35 տարի առաջ՝ 1984-ին նկարահանման հրապարակ էր: Գլխավոր դերերում Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցը, նրանց հետ երիտասարդ դերասանները խաղում էին «Մեր մանկության տանգոն» ֆիլմում: 35 տարի անց վերադարձը նկարահանման վայր հաճելի հուշեր ու հուզմունք էր առաջացրել Արմենի դերակատար Սամվել Սարգսյանի և Վարդուշի կերպարը մարմնավորած Էլինա Աղամյանի մոտ: Ֆիլմի համար ստեղծված դեկորացիան, որը լուսանկարահանման տաղավար է ծառայել, հիմա բոլորին հիշեցնում է Ֆրունզիկի, նրա մարմնավորած Ռուբենի կերպարի մասին: Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Էլինա Աղամյանի համար պաստառն այլ հուշեր է արթնացնում: Հենց պաստառի հետնամասում տեսաժապավենի լիցքավորմանը սպասելու ժամանակ առաջին անգամ Մհեր Մկրտչյանը խոսել է նրա հետ ու գնահատել դերասանուհու տաղանդը:
«Մենք պաստառի հետնամասում կանգնած լուռ սպասում էինք, որ ժապավենը լիցքավորեն: Շատ կներեք, անհամեստություն պիտի անեմ՝ նա շրջվեց դեպի ինձ ու առաջին բառը, որ իմ հետ փոխանակեց Ֆրունզե Մուշեղիչը, ասեց. «Իսկ դուք գիտե՞ք, որ դուք մեծ դերասանուհի եք, իսկ դուք գիտե՞ք, որ դուք շատ տաղանդավոր եք: Ընդհանրապես մեծությունների հետ շատ հեշտ է աշխատել: Միջակությունների, անտաղանդ մարդկանց հետ է դժվար»,- ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Էլինա Աղամյանը:
Ռուսաստանաբնակ գործարար Արթուր Գալստյանն անցած տարի Հեղնար աղբյուրն էր վերականգնել, հիմա այս պաստառը, «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատշգամբի շենքը վերականգնելու պատրաստակամություն է հայտնել, բայց շենքի պատկանելության հարցը դեռ թույլ չի տալիս վերականգնման թույլտվություն ստանալ:
«Ասում են՝ շենքը մի քանի սեփականատեր ունի: Առաջարկել եմ, թող գան սեփականատերերը, համաձայնության գանք, շենքի այդ հատվածը հատկացնեն, վերականգնենք: Չեմ հասկանում՝ սպասում են, որ փլուզվի, հետո նոր վերականգնե՞ն»,- Shantnews-ին ասել է Արթուր Գալստյանը:
Մհեր Մկրտչյանի անձնական իրերը, ֆիլմում կրած հագուստները, տակառիկն ու կոմոդը…սրանք Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի ցուցանմուշներն են: Դրանց ընդհանուր թիվը 1600 է, բայց թանգարանի տնօրենն է նշում՝ այս ամենը շատ քիչ է Ֆրունզիկին ներկայացնելու համար: Մհեր Մկրտչյանի թանգարանում այսուհետ հայ և համաշխարհային դասականների մոնոներկայացումներ կբեմադրվեն: Թանգարանն իր թատրոնն է ձևավորել՝ կազմված գյումրեցի երիտասարդ դերասաններից:
Մհեր Մկրտչյանի թանգարանն առաջինն է Գյումրիում, որ այսուհետ ինտերակտիվ, թվային էքսկուրսիաներ կկազմակերպի: Այցելուները պլանշետների միջոցով կարող են տարբեր լեզուներով ծանոթանալ ցուցանմուշներին:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...