19:30 05.07.2019
Հանրապետության հիմնական ու միջնակարգ դպրոցների 9-դ դասարանցիները, որոնք հայոց լեզվի կենտրոնական քննությունից ստացել են անբավարար գնահատականներ, վերաքննություն են հանձնել: Մեկ ամիս առաջ ու առաջին անգամ հանրապետության ավելի քան 31 հազար 9-րդ դասարանցիներ հայոց լեզու առարկայից միասնական քննության մասնակցեցին: Շիրակի մարզի դպրոցների 2600 9-րդ դասարանցիների 6 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը: Հիմա նրանք վերաքննությանը դարձյալ նույն թեստային առաջադրանքներն են հանձնում:
Հայոց լեզու առարկայից վերաքննություն հանձնող մարզի 110 աշակերտները մայիսին միասնական քննությանը վաստակել են մինչև 5 միավոր: Նրանց համար մեկ օր էր նշանակված վերաքննության համար: Ամեն դպրոցից երկու կամ երեքական աշակերտ էր մասնակցում վերաքննությանը ու հենց իր դպրոցում: Գյումրիի թիվ 7 հիմնական դպրոցի 45 աշակերտ է մասնակցել միասնականին ու 2-ն է ստացել անբավարար:
Ինչպես միասնականի, այնպես էլ վերաքննության ժամանակ քննասենյակում էին այլ առարկաների ուսուցիչներ, որոնք հանձնաժողովի անդամ են: Սա, ըստ էության, ուղղորդումները բացառելու համար է: Առաջին անգամ 9-րդ դասարանում հայոց լեզվից միասնական քննության անցկացումը մինչ այդ էլ շեշտվեց, որ ժամանակին չէր։
35 առաջադրանքների ձևակերպումները ու այն թերությունները, որոնք հատուկ են շտեմարաններին, որոշակի ազդեցություն ունեցել են, բայց ամեն դեպքում հայոց լեզվից միջին օղակի գիտելիքները բավարար չէին: Իսկ միասնական քննություններն առիթ տվեցին մասնավոր պարապմունքներն ակտիվացնելու: Եվ արդյունքում, ըստ մասնագետների, միասնական քննությունների ընդհանուր ցուցանիշը այնքան էլ չի վկայում աշակերտի գիտելիքների իրական պատկերի մասին: Հակառակ կարծիքին են կրթության վարչությունում:
«2600 9-րդ դասարանցիներից միասնական քննությունը չի հաղթահարել 6 տոկոսը, սա մեզ համար նորմալ ցուցանիշ է, որովհետև մենք տարիներ շարունակ ունեցել ենք նմանատիպ արդյունքներ, որ դպրոցներում էին անցկացվում քննությունները։ Սա բնական գործընթաց է ու չէր կարող 2600-ից կտրվող չլինել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
2600-ից 110 աշակերտի անբավարար գնահատականը, հանրագումարում լուրջ կամ էական ազդեցություն չի թողել մարզում միասնական քննության ընդհանուր արդյունքի վրա: Կրթության վարչության պետը արդյունքների օբյեկտիվությունը կասկածի տակ չի դնում, թեև չի բացառում, որ աշակերտներին օգնողներ եղած կլինեն։ Իսկ վերաքննության փուլը 110 աշակերտները քիչ հավանական է, որ չեն հաղթահարի: Ամբողջ հունիս ամիսը ուսուցիչներն աշխատել են սխալներն ուղղելու համար:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...