Մենք Սևանի նկատմամբ մեզ պահում ենք որպես ամենավերջին գիշատիչ. Սեյրան Մինասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Մենք Սևանի նկատմամբ մեզ պահում ենք որպես ամենավերջին գիշատիչ. Սեյրան Մինասյան

10:58 06.07.2019

Սևանի ամենավատ կառավարումն իրականացվել է Անկախ Հայաստանի տարիներին:

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է արել քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնախնդիրների գիտական խմբի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը:

«Մենք Սևանի նկատմամբ մեզ պահում ենք որպես ամենավերջին գիշատիչ»,- հայտարարել է նա:

Խոսելով լճի վնասման պատճառների մասին՝ մասնագետն ասել է, որ այստեղ այդ առումով տարբերակվում են առաջնային ու երկրորդային գործոններ, որոնք նպաստել են նման իրավիճակի հաստատմանը:

«Ընդհանուր առմամբ, կա ջրի քանակի, որակի և մորֆոլոգիայի խնդիր: Ամենահիմնական պատճառներից մեկն այն է, որ ջրի մակարդակը ցածր է: Սևանա լճի մակարդակը պետք է բարձրանա առնվազն մի քանի մետրով, որպեսզի էկոհամակարգը կայունանա:

Մորֆոլոգիայի առումով ջրածածկ հազարավոր, հարյուրավոր հեկտարներ, թփուտներ մնացել են ջրի տակ, որոնք սնուցման, սնուցիչ նյութերի աղբյուր են, դա առաջին գործոնն է, երկրորդ գործոն կարելի է հավասարաչափ դիտել նաև ամբողջ տարածաշրջանի, մարզի բնակչության կոմունալ կենցաղային կեղտաջրերի, ըստ էության, առանց մաքրվելու ներհոսքը Սևանա լիճ, և կարևոր գործոններից մեկն այն է, որ լճում չկա ձուկ: Սննդային շղթան ընդհատված է, այսօր 38 մլրդ խորանարդ մետր ջրի ծավալ կա Սևանում, այնտեղ պետք է լիներ 25-30 տոննա ձուկ:

Իսկ իրականում անցած տարի 500 տոննա էին տվել թվերը, այս տարի 3000 տոննա են տվել, բայց որպեսզի լճի էկոհամակարգն առողջ կենսագործունեություն ունենա՝ պետք է էնտեղ լինի ձուկ: Եվ այդ ձկի զգալի մասը պետք է լինի որսի ենթակա, այսինքն՝ ձուկը յուրացնում է սնուցիչ նյութերը, հետո ձուկը հանվում է լճից, դա մաքրման ամենաբնական մեխանիզմն է»,- հայտարարել է մասնագետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP