Գյումրի գետակը մաքրելու նպատակով երկօրյա համաքաղաքային շաբաթօրյակ է անցկացվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրի գետակը մաքրելու նպատակով երկօրյա համաքաղաքային շաբաթօրյակ է անցկացվում

09:47 07.07.2019

Հուլիսի 6-ին Գյումրի գետակի մաքրման նպատակով համաքաղաքային շաբաթօրյակ է անցկացվել: Նախաձեռնությունը թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներինն է, ովքեր մասնակցել են դրամաշնորհային ծրագրի մրցույթի: Գյումրի գետակի մաքրման համար 150 հազար դրամ ֆինանսավորում են ստացել: Աշակերտներին այսօր միացել է դպրոցի հանրույթը, կամավորներ, այդ թվում օտարերկրացիներ, ինչպես նաև քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները: Մաքրման աշխատանքներ կատարել են գետակի 3 հատվածներում:

Ձեռքի ուժով հնարավորինս դուրս են բերել գետակում կուտակված կենցաղային ու շինարարական աղբը, պլաստիկ շշերը: Գետակի մեջ տեխնիկայով մաքրման աշխատանքներ կատարել գրեթե հնարավոր չէ: Քաղաքապետարանն ինքնաթափեր է տրամադրել, որոնք տեղափոխել են աղբը, ձեռնոցներ ու անհրաժեշտ գործիքներ: Իսկ թաղամասերի բնակիչները, ովքեր միշտ դժգոհում են գետակի վիճակից, մաքրմանը չեն մասնակցել:

Քաղաքապետարանի ինքնաթափերը ջրից դուրս բերած աղբը տեղափոխել են, իսկ այդքան մեծ քանակության պլաստիկ շշերը, կենցաղային ու շինարարական աղբը գետում հայտնվել են նույն բնակիչների թեթև ձեռքով: Հորդորներն ու կոչերն արդյունք չեն տալիս։ Աշակերտներն ու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները տարբերակ են գտել, թե ինչպես ստուգել ու համոզվել, թե որ թաղամասում են գետակն ավելի շատ աղտոտում:

«Մտածել ենք տարբերակ: 3 ուղղություններով պիտի ցանցեր դնենք, որ տեսնենք, թե որ թաղի բնակիչներն են ավելի շատ աղբ թափում: Աղբը պետք է չթափեն գետակը, այլապես 1000 հոգով էլ հավաքվենք, չենք կարող խնդրին լուծում տալ: Պետք է հասկանանք, որ աղտոտելով գետակը՝ ինքներս մեզ ենք վնասում»,- Shantnews-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Վարդգես Սամսոնյանը:

Ցանցերը հնարավորություն կտան նաև 3 հատվածներում պարբերաբար մաքրել աղբը: Վաղը ևս շարունակելու են գետակը մաքրել ու սպասում են, որ իրենց ավելի շատ մարդիկ կմիանան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

19:08 01.08.2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...

BACK_TO_TOP