Պետդուման կոչ է արել սառեցնել Վրաստանի հետ հարաբերությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Պետդուման կոչ է արել սառեցնել Վրաստանի հետ հարաբերությունները

15:50 08.07.2019

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Եվգենի Պրիմակովը կոչ է արել  Կրեմլին սառեցնել Թբիլիսիի հետ հարաբերությունները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  հասցեին Վրաստանի հեռուստատեսությամբ  հնչած հայհոյանքների պատճառով:

Պատգամավորի խոսքով, Վրաստանի նախագահն, իհարկե, քննադատել է միջադեպը, բայց ներողություն չի խնդրել:

«Վրացական հեռուստատեսությունը, Գաբունիայի դեմքով, այնքան խորն է հարվածել երկկողմ հարաբերություններին, որ  շատ դժվար կլինի դրանք զարգացնելը», – ասել է Պրիմակովը:

Նա վստահ է, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է «սառեցվեն», թեև  ափսոսանք  է հայտնել, որ մեկ մարդու պատճառով տուժելու է պետությունը:

Իր  հերթին ՌԴ Արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը պահանջել  է քրեական գործ հարուցել նախագահ Պուտինի հասցեին  անպարկեշտ արտահայտություններ արած Գիորգի Գաբունիայի դեմ:

« Լրագրողը վիրավորել է ոչ միայն Պուտինին, այլ  մեր ամբողջ  պետությանը: Ռուսական քննչական կոմիտեն պետք է գործ հարուցի՝ ՌԴ առաջնորդին վիրավորելու փաստով: Սա դուրս է քաղաքակրթության սահմաններին: Ես ավելի հեռուն կգնայի և ավելի խիստ առևտրային էմբարգոներ և ծանր պատժամիջոցներ կսահմանեի:Կարծում եմ եվրոպացիների արձագանքը շատ չի ուշանա»,- հայտարարել է   Ջաբարովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել ավիավթարի հետ կապված

23:55 20.05.2024

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել ավիավթարի հետ կապված

ԱՄՆ-ն ստացել է նախագահական ուղղաթիռի կործանման հետ կապված Իրանի օգնության խնդրանքը, սակայն չի կարողացել այն տրամադրել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Իրանի կառավարությունից օգնություն են խնդրել: Մենք նրանց հասկացրել ենք, որ օգնություն կառաջարկենք, ինչպես կպատասխանեինք նման իրավիճակում ցանկացած օտարերկրյա կառավարության խնդրանքին: Ի վերջո, մենք չկարողացանք տրամադրել այդ օգնությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։ […] ...

ԱՄՆ-ը կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից շահագործվող ինքնաթիռներին վերաբերող պատժամիջոցները․ Միլլեր

23:49 20.05.2024

ԱՄՆ-ը կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից շահագործվող ինքնաթիռներին վերաբերող պատժամիջոցները․ Միլլեր

Միացյալ Նահանգները կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից օգտագործվող ինքնաթիռների ավիատեխնիկային վերաբերող պատժամիջոցները և ներողություն չի խնդրի դրա համար՝ չնայած ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվանը, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Առաջին հերթին, մենք ընդհանրապես չենք պատրաստվում ներողություն խնդրել մեր պատժամիջոցների ռեժիմի համար։ Մենք կշարունակենք ամբողջությամբ կիրառել մեր պատժամիջոցների ռեժիմը, ներառյալ  իրանական […] ...

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

23:27 20.05.2024

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական պատահարից հետո Իրանում 50 օրվա ընթացքում կանցկավեն նոր ընտրություններ: Ի՞նչ արժե սպասել ապագա ընտրություններից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ի տարբերություն ԱՄՆ-ի, ուր սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում փոխնախագահն իշխում է մինչև նախատեսված ժամկետի վերջ, Իրանում անցկացվում են նոր ընտրություններ 50 օրվա ընթացքում: Բայց այժմ Իրանում քննարկում են՝ […] ...

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետ

22:55 20.05.2024

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետ

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման, բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու և Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը:   ...

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

22:45 20.05.2024

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ: Համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: ...

Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

22:24 20.05.2024

Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ կապված ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ խորը վիշտը կիսելու համար Իրանի ժողովրդի հետ»,- ասել […] ...

BACK_TO_TOP