Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+15.09 oC

Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ

18:32 08.07.2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

«80 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանակալի էջերի հետ:

Որպես ֆուտբոլիստ, Սարգիս Հովիվյանը մեծ դերակատարություն է ունեցել 60-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի, անկրկնելի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը:

Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել: Խորապես ցավակցում եմ Սարգիս Հովիվյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

19:30 13.05.2024

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում մայիսի 15-ին և 16-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպականն միությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, ԵՀ գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ներկա […] ...

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

19:14 13.05.2024

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 13-ին ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանին և ծրագրի ավագ ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում […] ...

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը շրջվել է

19:06 13.05.2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը շրջվել է

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարակ ջոկատից 1 մարտական հաշվարկ: […] ...

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ

18:52 13.05.2024

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ

Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ նախորդ տարիներին ծրագրին մասնակցել է չորս, իսկ այս տարի արդեն՝ ԱՊՀ անդամ ութ երկիր: Միջոցառմանը մասնակցելու համար դիմել […] ...

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան

18:46 13.05.2024

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան

Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ եւ առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն. ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի […] ...

Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

18:40 13.05.2024

Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի պարեկները Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Լեռնագործների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել 25-ամյա երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կիսամոխրացած կանեփանման զանգվածով կաթուցիչ։ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, […] ...

BACK_TO_TOP