19:39 08.07.2019
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, 2019թ. սկզբին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր էին ձեռնարկվել հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:
Մասնավորապես, Շիրակի մարզում բնակարանային գողությունների դեմ պայքարի ակտիվացման շրջանակներում մարզի դատախազի կողմից մարզպետին և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հասցեագրվել էին համապատասխան գրություններ, ապա նաև մարզի դատախազության նախաձեռնությամբ Շիրակի մարզպետի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի, վերջինիս տեղակալների, ոստիկանության տարածքային բաժինների պետերի, Գյումրու քաղաքապետի տեղակալի, Արթիկի քաղաքապետի, Անի և Ախուրյան խոշորացված համայնքների ղեկավարների մասնակցությամբ մարտ ամսվա ընթացքում անցկացվել էր խորհրդակցություն: Դրանց արդյունքում քարտեզագրվել ու կոնկրետացվել էին բնակարանային գողությունների կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, միջոցներ էին ձեռնարկվել համայնքների բնակիչների գույքի անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով համապատասխան բնակավայրերի տարածքները, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով, ինչպես նաև այդ շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ, իսկ այնպիսի տարածքներում, որտեղ շատ են առանձնատները, որոշվել էր ուժեղացնել պարեկային ծառայությունը:
Խնդիր էր դրվել նաև բնակավայրերի մուտքի ու ելքի, ինչպես նաև առավել խոցելի թաղամասերի, հանգուցային հանդիսացող ճանապարհահատվածներին տեղադրել տեսախցիկներ՝ ելնելով նաև այլ հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից:
Պլանավորված միջոցառումների, ինչպես նաև տրված հանձնարարականների կատարումից հետո՝ 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում, այսինքն՝ ապրիլի 1-ից մինչ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա բաժինների կողմից սպասարկվող վարչական տարածքներում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, զվարճանքի կենտրոններում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է ընդհանուր թվով 127 տեսախցիկ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի և Կումայրիի սպասարկման տարածքներում՝ 39-ական, Արթիկում՝ 14, Անիում՝ 12, Ախուրյանում՝ 12, Ամասիայում՝ 6, Աշոցքում՝ 5:
Որպես հետևանք՝ այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում բնակարանային գողությունների դեպքերի և դրանց բացահայտման ցուցանիշների համեմատական դիտարկումը վկայում է, որ իրականացված միջոցառումներից հետո արձանագրվել է կտրուկ դրական տեղաշարժ: Մասնավորապես՝ եթե մինչ այդ, այսինքն՝ առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է 35 նման դեպք, ապա երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 23 կամ 40 տոկոսով ավելի քիչ:
Էապես բարելավվել է նաև նշված հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Եթե, օրինակ 2018թ. առաջին կիսամյակում բացահայտվել էր մարզի բնակավայրերում կատարված բնակարանային գողությունների 34 տոկոսը, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 57 տոկոսը:
Ընդ որում, վերջին ժամանակահատվածի բացահայտման առումով, մի քանի դեպքով առանցքային նշանակություն են ունեցել տեղադրված տեսախցիկները, որոնց ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը հնարավորություն է ստացել հայտնաբերելու հանցանք կատարած անձանց:
Նշված ոլորտում աշխատանքները շարունակվում են: Համայնքային իշխանությունների հետ համագործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նաև բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու ուղղությամբ:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...