Պուտինին վիրավորած վրացի հաղորդավարի լիազորությունները 2 ամսով դադարեցվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Պուտինին վիրավորած վրացի հաղորդավարի լիազորությունները 2 ամսով դադարեցվել են

21:45 08.07.2019

«Ռուսթավի 2» ՀԸ-ի հաղորդավար Գեորգի Գաբունիայի լիազորությունները 2 ամսով դադարեցվել են։ Հեռուստաընկերությունը տեղեկացմամբ՝ նման որոշում է ընդունել լրատվամիջոցի ինքնակարգավորման մարմինը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վրացական «Ռուսթավի -2» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի պատճառով: Ցուցարարները պահանջել են աշխատանքից ազատել լրագրող Գեորգի Գաբունիային, ով, հիշեցնենք, անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին իր հեղինակային  «P.S.» հաղորդման ժամանակ: Հեռուստաալիքն այնուհետև վերսկսել էր աշխատանքը։ Վրաստանի իշխանություններն ու վիրտուալ հանրությունը կոշտ արձագանք էին տվել հաղորդավարի այդ քայլին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

23:27 20.05.2024

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական պատահարից հետո Իրանում 50 օրվա ընթացքում կանցկավեն նոր ընտրություններ: Ի՞նչ արժե սպասել ապագա ընտրություններից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ի տարբերություն ԱՄՆ-ի, ուր սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում փոխնախագահն իշխում է մինչև նախատեսված ժամկետի վերջ, Իրանում անցկացվում են նոր ընտրություններ 50 օրվա ընթացքում: Բայց այժմ Իրանում քննարկում են՝ […] ...

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետ

22:55 20.05.2024

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետ

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման, բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու և Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը:   ...

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

22:45 20.05.2024

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ: Համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: ...

Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

22:24 20.05.2024

Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ կապված ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ խորը վիշտը կիսելու համար Իրանի ժողովրդի հետ»,- ասել […] ...

Ռայիսիի հիշատակին Թեհրանում սգո հանրահավաք է անցկացվում

19:41 20.05.2024

Ռայիսիի հիշատակին Թեհրանում սգո հանրահավաք է անցկացվում

Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո հանրահավաքի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի հիշատակ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, ովքեր զոհվել են ավիավթարից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին […] ...

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն

19:35 20.05.2024

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից, նշելով, որ բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։ ...

BACK_TO_TOP