Սասուն Միքայելյանը վերսկսել է մասնակցել Ազգային ժողովի նիստերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

Սասուն Միքայելյանը վերսկսել է մասնակցել Ազգային ժողովի նիստերին

12:43 09.07.2019

Տևական դադարից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նորից մասնակցում է Ազգային ժողովի լիագումար նիստին։ Նա այսօր ներկայացավ նիստին ու Սևանի խնդրի մասին հարց տվեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։

Միքայելյանը հիշեցրեց, որ նախորդ տարի նույնպես լճում նկատվել էր կանաչություն։

«Էն տղեն էլ ջուր խմավ, թունավորվավ։ Հերոսի կոչում ստացավ», – երգիծանքով ասաց Միքայելյանը։

Նա ասաց, որ ինքն էլ է ուսումնասիրել Սևանի խնդիրը, այցելել է այնտեղ։

«Ես էլ եմ շրջել։ Էնտեղ լավ ընկեր ունենք երկրապահ, գնացել եմ հենց էդ ափամերձը։ Հիմնականում էդ անտառից ա», – ասաց Միքայելյանը։

Պատգամավորը պնդեց, որ պատճառն ափամերձ անտառները չհատելն է, ինչի պատճառով ջրի մակարդակի բարձրացումից հետո տորֆի շերտը լցվել է լիճ։ Միքայելյանի խոսքով՝ այնտեղ թունավորում չկա, այլապես ձկները կսատկեին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին

14:22 20.05.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները կայուն զարգանում են, եւ դրան նպաստում են վերջին շրջանում ակտիվ փոխայցերը թե՛ օրենսդիրի եւ թե՛ գործադիրի մակարդակով: ԱԺ փոխնախագահը […] ...

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

09:54 20.05.2024

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ մասնակցելու է Համաշխարհային անվտանգության ֆորումին: «Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ ...

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյան

09:36 20.05.2024

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին. «Իրանից ստանալով սարսափելի լուրեր, այդ թվում՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, ԱԳՆ գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում»։ ...

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:33 20.05.2024

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   ...

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին այս ծանրագույն պահին` մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետ

09:06 20.05.2024

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին այս ծանրագույն պահին` մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Վսեմություն, Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի […] ...

Ադրբեջանա-իրանական սահմանին մեկնարկել է Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը

11:53 19.05.2024

Ադրբեջանա-իրանական սահմանին մեկնարկել է Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը

Ադրբեջանի  և Իրանի պետական ​​սահմանին մեկնարկել է նախագահներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ ...

BACK_TO_TOP