13:28 09.07.2019
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր:
Այսօր տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը: Նա հայտնեց, որ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտորի նշանակման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ մեկ ամսից հաստատելու այժմ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի նշանակմանը, Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այն կլինի նախքան նոր ուսումնական տարվա սկիզբը, իսկ ընդհանուր հարցերով պրոռեկտորի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Արարատ Մալխասյանը:
Տեղեկացնենք, որ Էլինա Ասրիյանն ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը: 2004-2008 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ ասպիրանտուրայում: 2008 թ. պաշտպանել է «Միֆը՝ որպես քաղաքական լիդերի իմիջի ձևավորման սոցիալ-հոգեբանական գործոն» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտը 2002-2004 թթ. աշխատել է Երևանի պետական հոգեբանական կենտրոնում՝ որպես հոգեբան, 2004-2005 թթ. եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի խորհրդականը: 2005-2007 թթ. ՀՀ ՊԿԱ հոգեբանության ամբիոնում եղել է դասախոս և լաբորանտ, 2007-2009 թթ.՝ ԵՊՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դասախոս:
Էլինա Ասրիյանը 2008 թ. առ այսօր ԵՊՀ փորձարարական հոգեբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, 2009 թ. առ այսօր՝ Հայ-ռուսական համալսարանի մեդիայի և գովազդի ինստիտուտի դոցենտ: Նա 2009-2012 թթ. եղել է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի ասիստենտ, իսկ 2012 թ. առ այսօր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ է:
18:35 15.06.2025
Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակըԹուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...