15:42 09.07.2019
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հպարտություն է ապրում, որ այսօր հնարավոր է դարձել 1 օրվա ընթացքում 3 վիրավորի և 3 զոհի տեղափոխումը Հայաստան.
«Ինչպես արդեն գիտեք, Գորի քաղաքի մոտակայքում տեղի էր ունեցել ողբերգական պատահար, որը մարդկային կյանքեր արժեցավ, և բացի դրանից, մեքենայի ուղևորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրավորներին ապաքինում եմ մաղթում, իսկ զոհերի հարազատներին՝ համբերություն։
Արդեն 3 օր է՝ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է վիրավորների և զոհերի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը, և այդ ընթացքում ես ստանում եմ բազմաթիվ արձագանքներ (նաև վրացիներից), որոնք մի պահ շարժեցին հպարտությունս։ Արձագանքողներն իրենց հիացմունքն են հայտնում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը սրտացավությամբ և մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվում իր քաղաքացիներին։
Եվ, իրոք, այսօր հասել ենք մի կետի, երբ 1 օրվա ընթացքում մեր պետությունը հնարավոր դարձրեց 3 վիրավորների և 3 զոհերի՝ Հայաստան տեղափոխումը, Հայաստանից ժամանած ուղղաթիռն այսօր առավոտյան տեղափոխեց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին, իսկ վերջին տուժածի տեղափոխման համար էլ սպասում ենք բժիշկների թույլտվությանը։
Ցանկանում եմ բարձր պրոֆեսիոնալիզմի և հիանալի համագործակցության համար իմ խորին շնորհակալությունը հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և նրա տեղակալ Հովհաննես Հարությունյանին։ Արսենն այս ողջ ընթացքում Երևանից համակարգում էր տեղափոխման գործընթացը, իսկ Հովհաննեսը, երկու օր շարունակ գտնվելով Թբիլիսիի հիվանդանոցներում, պարզապես փայլուն կերպով իրականացրեց իր պարտականությունները։
Շնորհակալ եմ «Էրեբունի» ԲԿ-ի ղեկավարությանը և բժիշկներին, որոնց հսկողության ներքո ծայրահեղ ծանր հիվանդը տեղափոխվեց Հայաստան:
Երախտագիտությունս եմ հայտնում նաև վրացական կողմին ցուցաբերած օժանդակության համար»:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...