Գյումրիի շուկայում հիվանդ կենդանու միս է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրիի շուկայում հիվանդ կենդանու միս է հայտնաբերվել

15:45 09.07.2019

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրիի Լաչինի միջանցք կոչվող տարածքում մսի վաճառքը։ Նման որոշում է կայացվել այսօր առավոտյան՝ շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը։

Միսը վաճառասեղաններին է՝ առանց սառնարանների, բացակայում են անասնաբուժական տեղեկանքները։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետն ակնադիտական ուսումնասիրությամբ պարզել է, որ որոշ վաճառակետերում արդեն սատկած կամ հիվանդ կենդանու միս է վաճառվում։

«Ես կասկածում եմ, որ այս անասունը առնվազն թեյլերյոզով հիվանդ է եղել, եթե ոչ լեյտոսպիրոզով: Սատկելուց է եղել, մորթել են: Ես մասնագիտությամբ անասնաբույժ եմ, լավ տարբերում եմ կողերի չափով էլ, մսի գույնով էլ: Սա կովի միս չէ, ավելի երիտասարդ կենդանի է եղել: Խնդիրը ոչ թե անասունի տարիքն է, այլ այն, որ հոգեվարքի վիճակում մորթված կենդանի է եղել: Իրականում վիճակը սարսափելի է: Նման պայմաններում շուտվանից չի կարելի որևէ բան անել, որովհետև այս պայմաններն են, որ բերում են տարբեր տեսակի հիվանդությունների»,- ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Լաչինի միջանցքի բացօթյա ոչ մի տաղավարում սառնարան չկա: Հարակից մսի պասաժներում սառնարան ունեն, բայց մսի մեծ մասը դրանց մեջ չեն պահում: Սա, այսպես ասենք, մարքեթինգային մոտեցում է՝ ապրանքը դնում են այնպես, որ հաճախորդին տեսանելի լինի: Այս պայմաններում ու նման որակի միս չի կարելի վաճառել, ըստ այդմ էլ՝ տեղում որոշում կայացվեց կասեցնել վաճառքը, մինչև համապատասխան պայմաններ ապահովելը: Սա տնտեսվարողի գրպանին է հարվածում, վաճառակետերի սեփականատերերն էլ առաջարկեցին կասեցնելու փոխարեն ժամանակ տալ իրենց: Ինչքան ժամանակ կտրամադրվի վաճառակետերի սեփականատերերին կամ կտրամադրվի՞ արդյոք, այս հարցերը նրանց հետ տեսուչները դեռ քննարկելու են: Ստուգումներ կատարելու են նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կառույցներում: Ստեղծված վիճակը նաև Շիրակի մարզում սպանդանոցների բացակայության հետևանք է: Տեսչության ղեկավարն է նշում ՝ սպանդանոցներ կկառուցվեն, երբ շատ խիստ լինի սպանդանոցային մորթ կատարելու պահանջը:

«Շիրակի և Գեղարքունիքի մարզերն ամենաշատ անասնագլխաքանակն ունեցող մարզերն են: Երկու մարզում էլ սպանդանոց չկա: Խիստ մոտեցման դեպքում պետք է երկու մարզի ժողովուրդը միս չօգտագործի: Շուտով խիստ մոտեցում կցուցաբերենք, որ տնտեսվարողները սկսեն սպանդանոցներ կառուցել: Տնտեսվարողներն ասում են՝ ուզում ենք սպանդանոց կառուցել, բայց ձեր մոտեցումները խիստ չեն, և կարծում ենք, որ սպանդանոցի կառուցումը կլինի գումարների վատնում: Հիմա կխստացնենք ավելի ու կտանք ժամանակ, որ սպանդանոցներ կառուցվեն: 2020 թվականին էլ չենք հանդուրժելու ոչ սպանդանոցային մորթ»,- Shantnews-ին ասել է Գեորգի Ավետիսյանը:

Գեորգի Ավետիսյանը չի թաքցնում՝ Գյումրու շուկայում ստեղծված վիճակը տեսչական մարզային մարմնի անգործության հետևանք է: Մարզային տեսչությունում 6 աշխատակցի, այդ թվում՝ նախկին տնօրենի նկատմամբ քրեական գործեր են հարուցված: Հիմա ժամանակավոր Շիրակի մարզը սպասարկում են Արմավիրի, Արագածոտնի և Երևանի մասնագետները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

19:08 01.08.2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...

BACK_TO_TOP