Թուրքիան պատրաստվում է անցկացնել իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

Թուրքիան պատրաստվում է անցկացնել իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան

22:38 09.07.2019

Թուրքիան պատրաստվում է անցկացնել իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան՝ ուղարկելով մոտ 80 հազար զինծառայող Սիրիայի հետ սահման: Այս մասին հայտնել է  En Son Haber-ը:

«Զինվորականների և զրահապատ մեքենաների տեղափոխումը, դրանց սահմանի երկայնքով կուտակումը շարունակվում է անդադար»- ասվում է պարբերականի տարածած հաղորդագրության մեջ:
«Այս անգամ կատարվել են ավելի շատ փոխադրումներ, քան նախորդ անգամներ: Մոտ 80 հազար զինվորականներ մի քանի ամիսների ընթացքում տեղակայվել են սահմանի երկայնքով: Այդ թիվը 2 անգամ գերազանցում է 1974 թվականին Կիպրոսում գործողություններ իրականացրած զինվորականների թիվը»։
Տեխնիկան տեղափոխվում է երկաթգծի միջոցով:
Նշվում է, որ գործողությունները ուղղված կլինեն Եփրատից դեպի արևելք ընկած տարածքներին:
Թուրքական այլ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զորքերը միաժամանակ կհարձակվեն ավելի քան 10 կետերի վրա:

Ավելի վաղ Թուրքայում հայտարարել էին, որ Սիրիայի հյուսիսում բնակվող քուրդ զինյալների դեմ հետաձգված գործողությունները կսկսվեն, եթե տարածաշրջանում ամերիկյան զորքերի դուրսբերումը հետաձգվի: Իր հերթին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Անկարային տնտեսական միջոցներով, եթե վերջինս որոշի հարձակում գործել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա

09:45 10.05.2024

Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) լայնածավալ հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ահաբեկիչների օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Walla լրատվական պորտալը։ «Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների դեմ՝ հրետանու և ավիացիայի մասնակցությամբ», – նշում է պորտալը։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ այն բանից […] ...

Ալթայում մի քանի տասնյակ մարդ է տարհանվել հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով

09:33 10.05.2024

Ալթայում մի քանի տասնյակ մարդ է տարհանվել հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով

Բիյսկ քաղաքի կենտրոնական քաղաքային հիվանդանոցում բռնկված հրդեհն օպերատիվ կերպով մարվել է ուրբաթ առավոտյան, հրշեջները վտանգի գոտուց դուրս են բերել 41 մարդու, տուժածներ չկան, հայտնում է Ալթայի երկրամասի Արտակարգ իրավիճակների պետական ​​կառավարման վարչությունը Telegram ալիքում։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան։ Երբ ժամանել է առաջին հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքային հիվանդանոցի յոթհարկանի շենքի վեցերորդ հարկի պատուհանից ծուխ […] ...

Իսրայելը բավականաչափ ուժ ունի միայնակ պայքարելու համար. Նեթանյահու

09:27 10.05.2024

Իսրայելը բավականաչափ ուժ ունի միայնակ պայքարելու համար. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ երկիրը բավականաչափ ուժ ունի՝ միայնակ պայքարելու համար ամերիկյան ռազմական օգնության հնարավոր դադարեցման դեպքում, ինչի մասին նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Չորեքշաբթի օրը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է Իսրայելին սպառազինությունների մատակարարման դադարը՝ նշելով, որ խոսքը ռազմական օգնության մեկ խմբաքանակի մասին է։ Ավելի ուշ Բայդենը CNN-ին տված հարցազրույցում […] ...

Չադում գործող նախագահը հաղթել է ընտրություններում

09:16 10.05.2024

Չադում գործող նախագահը հաղթել է ընտրություններում

Չադի ներկայիս անցումային նախագահ Մահամաթ Իդրիս Դեբին հաղթել է աֆրիկյան երկրի ղեկավարի ընտրություններում՝ ազգային ընտրական գործակալության (ANGE) նախնական արդյունքների համաձայն։ Չադում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել երկուշաբթի՝ մայիսի 6-ին։ Հաղթանակի գլխավոր հավակնորդներն էին Մահամաթ Իդրիս Դեբին և անցումային կառավարության ղեկավար և ընդդիմության նախկին առաջնորդ Սյուքսե Մասրան։ «Իդրիս Դեբին հավաքել է ձայների 61,03%-ը՝ առաջ անցնելով վարչապետ […] ...

Փարիզում հանցագործը կրակ է բացել ոստիկանական բաժանմունքում

09:10 10.05.2024

Փարիզում հանցագործը կրակ է բացել ոստիկանական բաժանմունքում

Փարիզի ոստիկանական բաժանմունք տեղափոխված հանցագործը իրավապահներից խլել է զենքը և ծանր վիրավորել նրանցից երկուսին, հայտնում է Parisien թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի 13-րդ շրջանի ոստիկանության կոմիսարիատում։ Բերման ենթարկված տղամարդը ոստիկանի ձեռքից խլել է ատրճանակն ու կրակ բացել։ Երկու ոստիկան վիրավորվել են, նրանց վիճակը ծանր է։ Կրակողը նույնպես ծանր վիճակում է։ Թե […] ...

Արեգակի վրա ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել

09:04 10.05.2024

Արեգակի վրա ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել

Մայիսի 9-ի երեկոյան Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր՝ X մագնիտուդով բռնկում, այն արդեն երրորդն էր մեկ օրվա ընթացքում, այս մասին հայտնում է ՌԴ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի կայքը։ Նշվում է, որ բռնկումը սկսվել է Մոսկվայի ժամանակով 20.23-ին, առավելագույնը հասել է 20.44-ին և ավարտվել 21.00-ին։ Ֆլեշը գնահատվում է X1.1: Հինգշաբթի ավելի վաղ X1.0 […] ...

BACK_TO_TOP