Վրաստանի ԱԳՆ-ն Պուտինի հայտարարությունը որակել է որպես «պատմական փաստերի սուբյեկտիվ ներկայացում» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+20.09 oC

Վրաստանի ԱԳՆ-ն Պուտինի հայտարարությունը որակել է որպես «պատմական փաստերի սուբյեկտիվ ներկայացում»

17:50 10.07.2019

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Վրաստանի պատմության, տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները, որում  Պուտինը Վրաստանին մեղադրել էր Աբխազիայի ու Հարավային Օսիայի բռնազավթման մեջ:

Զալկալիանիի խոսքով` Պուտինի հայտարարությունը նոր չէ և «պատմական փաստերի սխալ, սուբյեկտիվ, միտումնավոր ներկայացում է»:

«Վրաստանի բազմադարյա պատմության մեջ գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Աբխազիան ու Հարավային Օսիան, միշտ ճանաչված ու ընդունված է  եղել միջազգային հանրության կողմից: Մեր դիրքորոշումն անփոփոխ է, այն է՝ Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է միջազգային հանրության կողմից»,- ասել է Դավիթ Զալկալիանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

11:09 10.05.2024

ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով: ...

2024թ-ի «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ Դենիս Մուկվեգեն

11:04 10.05.2024

2024թ-ի «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ Դենիս Մուկվեգեն

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին: Նա Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման […] ...

Եկատերինբուրգում ինքնաթիռում կին է մահացել

10:27 10.05.2024

Եկատերինբուրգում ինքնաթիռում կին է մահացել

Ինքնաթիռում, որը Եկատերինբուրգից Թբիլիսի պետք է թռչեր, մի կին է մահացել։ Այս մասին գրում է Life-ը՝ Shot Telegram ալիքին հղումով։ Նշվում է, որ Red Wings-ի WZ-1103 չվերթի թռիչքը հետաձգվել է հինգ ժամով։ Կինը ինքնաթիռ է ժամանել անվասայլակով։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ։ Թռիչքի ուշացման պատճառով տուժածին օգնելու համար կանչել են բժիշկներին, ովքեր սրտի մերսում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա

09:45 10.05.2024

Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) լայնածավալ հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ահաբեկիչների օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Walla լրատվական պորտալը։ «Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների դեմ՝ հրետանու և ավիացիայի մասնակցությամբ», – նշում է պորտալը։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ այն բանից […] ...

Ալթայում մի քանի տասնյակ մարդ է տարհանվել հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով

09:33 10.05.2024

Ալթայում մի քանի տասնյակ մարդ է տարհանվել հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով

Բիյսկ քաղաքի կենտրոնական քաղաքային հիվանդանոցում բռնկված հրդեհն օպերատիվ կերպով մարվել է ուրբաթ առավոտյան, հրշեջները վտանգի գոտուց դուրս են բերել 41 մարդու, տուժածներ չկան, հայտնում է Ալթայի երկրամասի Արտակարգ իրավիճակների պետական ​​կառավարման վարչությունը Telegram ալիքում։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան։ Երբ ժամանել է առաջին հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքային հիվանդանոցի յոթհարկանի շենքի վեցերորդ հարկի պատուհանից ծուխ […] ...

Իսրայելը բավականաչափ ուժ ունի միայնակ պայքարելու համար. Նեթանյահու

09:27 10.05.2024

Իսրայելը բավականաչափ ուժ ունի միայնակ պայքարելու համար. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ երկիրը բավականաչափ ուժ ունի՝ միայնակ պայքարելու համար ամերիկյան ռազմական օգնության հնարավոր դադարեցման դեպքում, ինչի մասին նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Չորեքշաբթի օրը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է Իսրայելին սպառազինությունների մատակարարման դադարը՝ նշելով, որ խոսքը ռազմական օգնության մեկ խմբաքանակի մասին է։ Ավելի ուշ Բայդենը CNN-ին տված հարցազրույցում […] ...

BACK_TO_TOP