«Ռուսթավի 2»-ի համասեփականատերը պահանջում է հեռացնել ՀԸ-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

«Ռուսթավի 2»-ի համասեփականատերը պահանջում է հեռացնել ՀԸ-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային

23:01 10.07.2019

«Ռուսթավի«» 2 -ի 9 տոկոս բաժնեմասի սեփականատեր Նինո Նիժարաձեն պահանջում է պաշտոնանկ անել հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, որի վերջին հայտարարությունն անընդունելի է լրագրողական գործունեության տեսանկյունից:

 

«Այսօր, ելնելով իրավիճակից, բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել ենք տնօրենի պաշտոնանկության հարցը: Տնօրենի վերջին հայտարարությունը, մեր կարծիքով, բոլորովին անընդունելի է լրագրողական գործունեության համար և դուրս է գալիս բոլոր սահմաններից: Մեր կարծիքով, որպես գործընկեր, նա վարկաբեկում է «Ռուսթավի 2»-ին։ Մենք գտնում ենք, որ ալիքի ղեկավարը կանխամտածված կերպով է ընտրել այդպիսի քաղաքականությունը: Եթե մյուս գործընկերները չաջակցեն մեզ, դա կլինի նրանց մեղքը», – ասել էր Նիժարաձեի փաստաբանը:

Հիշեցնենք՝ ուղիղ եթերում ՌԴ նախագահի  հասցեին լրագրող Գաբունիայի հայհոյանքներից հետո, երեկ  եթերում վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել նաև ընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

18:43 20.05.2024

Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հանձնարարությամբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել, հայտնում է Tasnim գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բարձրաստիճան հանձնաժողով ստեղծել՝ հետաքննելու նախագահի ուղղաթիռի կործանման մասշտաբն ու պատճառները»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Նշվում է, որ հանձնաժողովն արդեն ժամանել է […] ...

Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը

17:51 20.05.2024

Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը

Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են` ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 20-ին, որին մասնակցել են հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, […] ...

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն. Գնել Սանոսյան

16:36 20.05.2024

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ: «Ցավակցական հեռագրեր եմ հղել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանին, Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշին, Նավթի նախարար Ջավադ Օջիին ուղղաթիռի վթարի հետևանքով ուղևորների և անձնակազմի ողբերգական մահվան կապակցությամբ. […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

15:42 20.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Նորին […] ...

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

15:29 20.05.2024

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

ՆԱՏՕ-ն իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ», – «X» սոցիալական ցանցում գրել է դաշինքի խոսնակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ...

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին

15:06 20.05.2024

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ու նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ձերդ Վսեմություն, Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ […] ...

BACK_TO_TOP