16:24 11.07.2019
Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցում և Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր:
Մասնավորապես, 2019 թ. հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ ըստ ստացված տեղեկությունների՝ «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը թույլ է տվել չարաշահումներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժը 2014-2018թթ. ընթացքում ընդհանուր 29 ամիս բացակայել է ՀՀ-ից, սակայն ՊՈԱԿ-ի տնօրենը պաշտոնեական դիրքն օգտագործելով, այդ ընթացքում Վ. Ս.-ին աշխատանքից չի ազատել, իսկ վերջինիս անվամբ դուրս է գրվել ընդհանուր շուրջ՝ 2.5 մլն ՀՀ դրամի աշխատավարձ:
Մյուս դեպքով, 2019 թ. հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժին ՀՀ ԱԱԾ ՇՄ աշխատակիցներից ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրենը 2011-2019թթ. հիվանդանոցում որպես սանիտար, բուժքույր, ինչպես նաև էլեկտրիկ՝ համատեղության կարգով նաև բակի բանվոր, դռնապահ, վարորդ, աշխատանքի է ընդունել երեք անձանց, մինչդեռ նրանցից երկուսի կողմից տարբեր ամիսների ՀՀ-ից բացակայելու, իսկ երրորդի կողմից իր աշխատանքային պարտականությունները չկատարելու, չաշխատելու պայմաններում յուրաքանչյուր ամիս կեղծել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը՝ որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ անձանց կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Ապա հիշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմված հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն, որի հիման վրա հատկացված խոշոր չափերով՝ շուրջ 2.6 մլն ՀՀ դրամ գումարը պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության եղանակով հափշտակվել է:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, և հանգամանքների լիարժեք պարզման համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, նշված երկու դեպքերով էլ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել են քրեական գործեր. «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի դեպքով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի դեպքով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով:
Քրեական գործերը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...