Ընդդիմությունը Բաթումի կոնֆերանսի ֆոնին հակակառավարական պիկետ է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+24.09 oC

Ընդդիմությունը Բաթումի կոնֆերանսի ֆոնին հակակառավարական պիկետ է անցկացրել

19:06 11.07.2019

Ընդդիմությունը հակակառավարական պիկետ է անցկացրել Բաթումի «Շերատոն» հյուրանոցի մոտ, որտեղ այսօր տեղի էր ունենում «Վրաստանի եվրոպական ուղին» միջազգային  կոնֆերանսը: Ակցիան կազմակերպել ու անցկացվել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տեղի ու Թբիլիսիից ժամանած ակտիվիստների մասնակցությամբ: Ցույցի գլխավոր պահանջը վերաբերում է ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականին: Այդ  մասին հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Ցուցարարները  բացել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով մեծ պաստառ՝ հիշեցնելով Վրաստանի և Ուկրաինայի դեմ Մոսկվայի գործողությունների մասին:

Ցուցարարները կրել են ՆԳ նախարար Գախարիայի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի նկարներով պաստառներ՝ պահանջելով նրանց հրաժարականը:

«Դուք ռուսամետ կառավարություն եք, այնպես որ չպետք է նստեք եվրոպական, ժողովրդավարական զարգացած ժողովրդի կողքին: Դուք չեք սիրում Վրաստանը, քանի որ նպաստում եք Վրաստանում ռուսական շահերին»,- ասել է ակտիվիստներից մեկը: Վերջում Պուտինի արտաքինով պաստառը փռել են գետնին ու քայլել դրա վրայով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմաթիում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները

14:14 10.05.2024

Ալմաթիում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները։ Երկկողմ հանդիպմանն ընդառաջ նրանց ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։ ...

Իրանն ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին

11:56 10.05.2024

Իրանն ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին

Իրանը ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին, այդ թվում՝ հինգ հնդկացիների: Ապրիլի կեսերին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները Հորմուզի նեղուցի ջրերում գրավել են Պորտուգալիայի դրոշով բեռնատար նավը։ ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ MCS Aries անունով բեռնարկղային նավը որսացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների կողմից՝ […] ...

Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

11:26 10.05.2024

Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով, հայտնում է ադրբեջանական TURAN գործակալությունը։ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան TURAN-ի հարցին: Նախատեսվում է, որ ԱԳ […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:44 10.05.2024

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վրաստանը կփոխի անհատ զբոսաշրջիկների մուտքի պայմանները

08:11 10.05.2024

Վրաստանը կփոխի անհատ զբոսաշրջիկների մուտքի պայմանները

Հունիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն զբոսաշրջիկների համար նոր կանոններ։ Ամառվանից Վրաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա բժշկական ապահովագրություն երկրում գտնվելու ողջ տևողության համար։ Այս պահանջը խախտողները ենթակա են տուգանքի՝ մոտավորապես 110 ԱՄՆ դոլարի չափով: Ճանապարհորդները, ովքեր ինքնուրույն պլանավորում են իրենց ուղևորությունները և թռիչքները, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս պահանջին: Օրերս հայտնի դարձավ, […] ...

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

14:33 09.05.2024

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

Մոսկվան և Երևանը պայմանավորվել են ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի որոշ շրջաններից, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, հավելել է նա։ ...

BACK_TO_TOP