Արմեն Սարգսյանն հյուրընկալել է Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Արմեն Սարգսյանն հյուրընկալել է Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին

17:25 12.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանրապետության նախագահը երիտասարդների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են նախագահական ինստիտուտին և լիազորություններին, խորհրդարանական դիվանագիտության դերին, պետական կառավարման համակարգին, երկրի զարգացման հեռանկարներին:

Պատասխանելով երիտասարդների հարցերին՝ նախագահը նշել է, որ աշխարհը փոխվում է: Գալիս է գաղափարների, նոր տեխնոլոգիաների աշխարհը, ու սա դեռ սկիզբն է:

 «Մենք պետք է հստակ իմանանք՝ ուր ենք գնում: Եթե անգամ ճանապարհը, որ դուրս ենք եկել, սխալ է, կշտկենք ընթացքում, բայց պետք է իմանանք՝ ուր ենք գնում: Եթե, օրինակ, ես գիտեմ, որտեղ է լինելու աշխարհը 10, 20 կամ 30 տարի հետո, կարող եմ քննարկել, թե որտեղ եմ ուզում լինել այդ աշխարհում, ինչպիսի պետություն եմ ուզում ունենալ այդ՝ ապագայի աշխարհում»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ունենանք տեսլական, զարգացման ծրագիր՝ իմանալու, թե որ ուղղությամբ ենք շարժվում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական պայմանները: 

«Պետք է աշխարհը գնահատել իր ամբողջության մեջ ու մեզ տեսնել այնտեղ, ունենալ տեսլական, ռազմավարական ծրագիր ու այդ ճանապարհով առաջ շարժվել,- նշել է նախագահը:- Բայց եթե այդ ծրագիրը չկա, չգիտեմ՝ ուր եմ գնում, ուր եմ հասնելու, հետևաբար, աշխարհի գնացքի մեջ լինելու եմ վերջին վագոնը: Ես ուզում եմ՝ մեր վագոնն առաջ գա»:

Նա երիտասարդներին խորհուրդ է տվել իրենց առջև ավելի մեծ նպատակներ դնել, լինել լայնախոհ և ավելի ընդգրկուն մտածողություն ունենալ, որ կարողանանք լինել մրցունակ:

«Հայաստանն աշխարհի բոլոր հայերի կենտրոնը պետք է լինի»,- ընդգծել է նախագահը՝ նշելով, որ զարգացում ապահովելու համար պետք է հաշվի առնել ողջ հայության ներուժը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP