18:22 12.07.2019
«Հանրությունը, եթե ակնկալում է, որ այս ընտրության արդյունքում պետք է ունենա բացարձակ արդար դատական կազմ, չեմ կարծում, որ հանրությունը նման թյուր կարծիք ունի, որովհետև, եթե մենք ասում ենք, որ դատական համակարգի շուրջ տարիներ շարունակ ձևավորվել է անվստահություն, նույն դատավորների կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ չի կարող լինել վստահություն»,- անդրադառնալով ԲԴԽ շուրջ ստեղծված իրավիճակին` SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ եթե ակնկալում ենք, որ այդ կառույցի ընտրված թեկնածուները պետք է արդարության մարտիկներ լինեն, այդպես չի կարող լինել: Ըստ պատգամավորի՝ այս տրամաբանության մեջ դատավորներն ընտրել են մարդկանց, որոնք բարձրագույն դատական խորհրդում պետք է սպասարկեն իրենց շահերը և դա բնական է` ուզենք մենք դա, թե չուզենք:
Դիտարկմանը, թե դատավոր Նախշուն Տավարացյանը, ութ ամիս առաջ ընտրվելով ԲԴԽ անդամ, հայտարարել էր, որ հրաժարական է տալու, սակայն երեկ՝ դատավորների ընդհանուր ժողովի նիստի ժամանակ, երբ նրան խոսքի իրավունք է տրվել, նա այդ իրավունքն օգտագործել է երդվելու համար, Բագրատյանը պատասխանեց.
«Մենք պետք է հետևենք ժամանակագրությանը՝ ութ ամիս առաջ ինչ իրավիճակ էր, ութ ամիս հետո ինչ իրավիճակ է: Ութ ամիս առաջ այնպիսի իրավիճակ էր, որ բոլորը դատական համակարգում ունեին այն կարծիքը, որ դատական համակարգը պետք է, եթե ժողովրդի խոսքով ասենք, լուծարել և ձևավորել նոր դատական համակարգ: Այդ տրամաբանության մեջ նաև տրամաբանական էր ձեր նշած անձի այն հայտարարությունը, որ ինքը հրաժարական է տալիս, որովհետև այդ ժամանակ բոլորն էին ցանկանում հրաժարական տալ: Հիմա անցել է ութ ամիս և արդարադատության համակարգում իրական փոփոխություններ մենք չենք տեսնում, նախկին դատական համակարգն է: Նախկին դատական համակարգի ներկայացուցիչը համարելով, որ այլևս ինքն անելիք չունի, որոշել է երդվել, դրանով իսկ հավաստելով, որ ինքն իր պարտականություններն այլևս կատարելու է»:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...