13:39 15.07.2019
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստան նոր ավիաուղիներ բերելու ուղղությամբ արվող քայլերի մասին:
«Մենք օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված, ամենամեծ խոչընդոտներից է, որ սակագներն են բարձր, 10 հազար դրամը փոքր գումար չէ: Ժամանակ է պետք այդ շուկան կառուցելու համար: Մեզ պարզ ասել են՝ եթե այս օրենքն ընդունենք, «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի զեղչ տալ, նոր ուղղություններ մուտք կգործեն շուկա»,- ասաց նա:
Ռևազյանն ասաց, որ RainAir և WizzAir ավիաընկերությունները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա, ինչը մեծ արդյունք է: Կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ դա եկել է նրանից, որ ինքը ճկուն է աշխատել: Նա ասաց՝ գնացել, հարցեր է տվել, հասկացել մտածելակերպը, տարբեր երկրների մասնագետների հետ խոսել, որ հասկանա՝ ինչ խնդիրներ են առաջացել այն երկրներում, որտեղ մուտք են գործել այդ ընկերությունները:
«Պարզվեց՝ նրանք հաճախ մոնոպոլիստ են դառնում, 1 կամ 5 տարի թռնում են, հետո գալիս են, ասում՝ եթե այս, այս բաները չանեք, մենք դուրս կգանք, մի միլիոն մարդ ենք բերել: Այդ պատճառով մենք զեղչեր ենք տալիս ուղղության համար. եթե չունենք Երևան-Մարսել չվերթ, 5 տարով այդ չվերթի համար օդի փողը հանում ենք: Եթե առաջին տարին մուտք է գործում RainAir-ը, ստանում է զեղչ 5 տարով, երկրորդ տարում մուտք է գործում Air France-ը, զեղչ է ստանում 4 տարով, այսինքն՝ չլինի այնպես, որ մի ընկերություն մտնի, 10 ուղղություն բացի ու մոնոպոլիստ դառնա»,- նշեց նա:
Կոմիտեի նախագահը նշեց, որ շփվում է ներդրողների հետ, տարածաշրջանի համար հետաքրքիր տեղ կարող ենք լինել: Նա հայտնեց՝ բանակցում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կրթության հետաքրքրություն կա, օրինակ, օդաչուների, ինժեներների համար դպրոց բացելու: Նաև բանակցում են, որ գործարան բացեն այստեղ օդանավի մասերը վերանորոգելու, արտադրելու համար:
Հարցին՝ ինչո՞ւ լրատվամիջոցների հետ այդքան հաճախ չեն հանդիպում, Ռևազյանն ասաց, որ մամուլի քարտուղար չունեն, դարձել են նախարարության ենթակա մարմին, մամուլի քարտուղարի հաստիքը փակվել է, և օգնականը փորձում է իր գործառույթներից զատ նաև դրանով զբաղվել: Կոմիտեի նախագահը նաև նշեց. սիրում է խոսել կոնկրետ արդյունքների դեպքում:
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...