13:25 15.07.2019
Հայաստանում պետք է ստեղծել ազգային փոխադրող, այդ ուղղությամբ աշխատել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թեմային ու իրեն ուղղվող քննադատություններին անդրադարձավ ՀՀ քաղաքական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Հաճախ ասում են՝ Տաթևիկը որևէ բան չի արել, որ դա լինի: Ասեմ՝ կոմիտեի գործառույթը չի դա: Եթե մենք ստեղծենք, դա ճիշտ չի լինի, քանի որ մենք իրավունք չունենք ինքներս մեզ վերահսկելու, բայց այն, որ Տաթևիկը բան չի արել, ճիշտ չէ: Բոլորին, ով կոնկրետ առաջարկ է ունեցել, ընդունել եմ, շփվել եմ, իմ կապերի միջոցով ծանոթացրել եմ պոտենցիալ ներդրողների հետ, սահմանափակում է եղել, միայն եթե շատ թույլ առաջարկով են եկել: Նրանց ես իմ ծանոթների հետ չեմ ծանոթացրել. կան մարդիկ, որ շատ կարևոր են միջազգային ավիացիայում, եթե ես վատ առաջարկ ուղարկեմ, մենք այդ կապի մասին կարող ենք մոռանալ»,- ասաց նա:
Ռևազյանը խոսեց նաև օդանավակայանների վիճակի մասին: Նա նշեց՝ օդանավակայանները հիմնականում շատ վատ վիճակում են, խորհրդային տարիներին շատ չվերթներ ենք ունեցել, 17 օդանավակայան, բայց այժմ օդանավակայանները հիմնականում վատ վիճակում են: Նա թվարկեց՝ օդանավակայաններից նորմալ վիճակում են Գյումրին, Զվարթնոցը, Էրեբունիում էլ հնարավոր է քաղաքացիական օդանավ իջեցնել: Նաև իրենց տեղեկացրել են՝ այս տարի Կապանի օդանավակայանը կբացվի, իսկ մնացածը շատ վատ վիճակում են:
Կոմիտեի նախագահն ասաց՝ ներդրում է պետք անել, որ օդանավակայաններում վազքուղին հասնի այն մակարդակին, որ այնտեղ վայրէջքն անվտանգ լինի, բայց հետաքրքրություն կա, ներդրողի հետ շփվում են, ու ներդրողն էլի այն մարդիկ են, որ ոչ թե ուզում են մեծ գումարներ աշխատել, այլ նրանք, ովքեր Հայաստանը սիրում են:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...