Հանրապետության հրապարակում ռուս աղջիկը «մուկն ու կատու է խաղացել» ոստիկանների հետ  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Հանրապետության հրապարակում ռուս աղջիկը «մուկն ու կատու է խաղացել» ոստիկանների հետ 

13:40 15.07.2019

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ տևական ժամանակ է՝ ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Երեկ՝ հուլիսի 14-ին, Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ, հայտնում է SHAMYSHAN.com-ը:

Պարզվել է, որ ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ։ Այդ ժամանակ ճանապարհային ոստիկանները, երբ փորձել են ավտոմեքենան տեղափոխել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը հրաժարվել է ավտոմեքենայի բանալիները հանձնել ոստիկաններին։

Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանական մի քանի ծառայությունների ներկայացուցիչներ, սակայն դա նույնպես օգուտ չի տվել։ Վարորդը հրաժարվում էր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին՝ հանձնել ավտոմեքենայի բանալիները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն անընդհատ կրկնում էր, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

14:50 30.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ և ընդգծվել է դրա կարևորությունը […] ...

Շվեյցարիայի պաշտպանական արդյունաբերությունը վտանգի տակ կարող է հայտնվել

14:45 30.04.2025

Շվեյցարիայի պաշտպանական արդյունաբերությունը վտանգի տակ կարող է հայտնվել

Շվեյցարիայի պաշտպանական արդյունաբերությունը ռիսկի է դիմում կորցնելու իր արտահանման ծավալները և վնասներ կրելու՝ այլ երկրներին, առաջին հերթին՝ ԵՄ-ին, մատակարարվող արտադրանքի խիստ սահմանափակումների պատճառով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։ «Հաշվի առնելով եվրոպական ներդրումների միլիարդավոր դոլարները, որոնք մենք ակնկալում ենք առաջիկա տարիներին, ԵՄ երկրները, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ կբացառեն շվեյցարական արտադրանքը իրենց մատակարարման շղթաներից», – ասել […] ...

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

14:35 30.04.2025

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը […] ...

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

14:30 30.04.2025

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

14:24 30.04.2025

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

Գեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

14:17 30.04.2025

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...

BACK_TO_TOP