16:08 15.07.2019
Որքա՞ն են տևելու օրեր առաջ էլեկտրաէներգիայի խափանման պատճառների ուսումնասիրությունները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց ոլորտի փորձառու մասնագետներից: Նրանցից «Հայէներգոյի» նախկին տնօրեն Սպարտակ Հակոբյանն ասաց.
«Մեզ մոտ կան ստանդարտներ՝ 10 օր, այդքան է տրվում, որ և՛ պատճառները վերացվեն, և՛ միջոցառումներ առաջարկվեն»:
Հարցրինք նաև այն մասին, թե ինչ մեխանիզմներ կան, որպեսզի Իրանում տեղի ունեցող խափանումները շղթայական ազդեցություն չունենան նաև մեր երկրի վրա ու մասշտաբայնորեն չազդեն համակարգի վրա: Նշեց.
«Էդ վարկածին, որ Իրանից է եկել վթարը, լուրջ չեմ վերաբերվում, չեմ բացառում, բայց, որպեսզի վստահ ասել, ոնց որ ես ասացի 13-ի մասին, հիմնավորված է, ոչ մի ուսումնասիրություն չկա, բայց ինչ-որ մեկը հաստատում է՝ ինչ հիմքերով է: Ճշտված չի դա, ով որ ասում է, ինքն էլ չգիտի»:
Իսկ համակարգում 50 տարվա փորձ ունեցող Սուրեն Ազատյանն ասաց.
«Իրանի համակարգը 50 անգամ ավելի հզոր է, քան մեր փոքրիկ համայնքը, ամեն դեպքում այս շարունակությունը չպետք է լիներ, որովհետև գոյություն ունեցող համակարգերը բավարար են, ու փառք Աստծո, ոչ մի մեծ վթար չէր լինի, պետք էր ուղղակի բեռնաթափել: Իրանում ինչ էլ պատահի, ՀՀ-ում անվտանգության խախտում չպիտի տեղի ունենար, երբ կառավարող համակարգերը զգացին, որ վտանգ է տարածվում, պետք է առանձնանա և պահի ապահովությունը: Եթե Իրանից է, ավելի վատ, 2013-ի փորձը մեզ համար դաս չեղավ»,- ասաց նա:
19:14 24.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստըՀունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Քննարկվել են՝ – նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, – բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը, – էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման, – ինչպես նաև թեթև արդյունաբերության […] ...
19:06 24.06.2025
«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ումԵրևանի «Փյունիկի» կանանց թիմն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բուլղարական NSA Sofia թիմի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» կանանց թիմի եվրագավաթային մրցակցի անունը հայտնի է դարձել շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում և իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: ...
19:00 24.06.2025
Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման […] ...
18:52 24.06.2025
Քննարկվել են փորձաշրջան անցնող, վերջիններիս մենթոր հանդիսացող տնօրենների գործունեությանը վերաբերող մի շարք հարցերԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների ներկայացուցիչների, փորձաշրջանով նշանակված դպրոցների տնօրենների և վերջիններիս համար որպես մենթոր հանդիսացող տնօրենների հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են ՀՀ կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի թիվ 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության […] ...
18:45 24.06.2025
Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչԱրսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- նշված է հայտարարության մեջ: Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ Գյումրիի «Շիրակը» դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Մինչև այս նա զբաղեցնում էր «Շիրակի» […] ...
18:39 24.06.2025
Հրդեհ Ջրվեժ թաղամասումՀունիսի 24-ին, ժամը 13:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ամառանոց է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:02-ին: Այրվել է ամառային տաղավարը (75 քմ) և կենցաղային իրեր: ...